Լրահոս
Դեբեդը բարկացել է
Օրվա լրահոսը

Հրապարակել 135-ամյա կուսակցության՝ գրեթե նույն տարիքի կարգախոսով շապիկ և պարծենալ «բացահայտված ահաբեկչական գործողություններով»՝ ոչ այլ ինչ է, քան ազգային ամոթ. Հայաստանի երիտասարդական միություն

Հուլիս 11,2025 13:44

ԱՆԴՐԱՆԻԿԻՑ ՎԱԽԵՆՈՒՄ ԵՆ

Վերջին օրերին մենք ականատեսն ենք լինում Դաշնակցության և ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միության նկատմամբ ուղղված զրպարտչական, վարկաբեկման և մանիպուլյատիվ արշավի, որը ոչ թե հիմնված է իրականության վրա, այլ՝ թելադրված է քաղաքական իշխանության կողմից։

Երիտասարդական Միության անունից խստորեն դատապարտում ենք այն փորձերը, որոնց նպատակն է վախեցնել, լռեցնել ու ահաբեկել քաղաքականապես գիտակից, գաղափարական համոզմունքներով առաջնորդվող հայ երիտասարդներին։

Մեր ընկերների նկատմամբ իրականացվող գործողությունները՝ անօրինական ձերբակալություններ, խուզարկություններ, կեղծ մեղադրանքներ, հիշեցնում են խորհրդային ռեպրեսիվ ավանդույթները։

Երիտասարդներին ձերբակալել խաղային զենքերի, օրենքի սահմաններում ազատ վաճառքի դրված խաղային այլ իրերի ձեռքբերման համար՝ ոչ այլ ինչ է, քան ծաղրի առարկա դարձնել ուժային և հատուկ ծառայություններին։

Հրապարակել 135-ամյա կուսակցության՝ գրեթե նույն տարիքի կարգախոսով շապիկ և պարծենալ «բացահայտված ահաբեկչական գործողություններով»՝ ոչ այլ ինչ է, քան ազգային ամոթ։

Պետական ապարատը՝ դատախազություն, քննչական մարմիններ, հատուկ ծառայություններ, այս օրերին զբաղված են ոչ թե Հայաստանի գլխին կախված նոր պատերազմի, սպառնալիքների կանխարգելմամբ, հասարակության, սահմանների պաշտպանության առավել ամրացմամբ՝ այլ սթրայքբոլի սիրահարների «բացահայտման և վնասազերծման» լուրջ ու պատասխանատու աշխատանքով։

Մենք հպարտ ենք մեր ընկերներով, ովքեր պատվի ու սկզբունքի հարց են համարում պայքարը հանուն հայրենիքի, և ոչ մի կարծրատիպ, սպառնալիք կամ զրպարտություն չի կոտրի այդ կամքը։

ՀՅԴ երիտասարդությունը շարունակում է իր գաղափարական, քաղաքական ու կրթական պայքարը՝ պատասխանատվությամբ, ազնվությամբ ու համարձակությամբ։ Իսկ այս շինծու գործընթացները ոչ թե կվախեցնեն, այլ նոր համոզմունք ու իմաստ կտան մեր պայքարին և կապահովեն մեր գաղափարական ընկերների և համակրների համախմբումը։

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության
Կենտրոնական վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031