Լրահոս
Դեբեդը բարկացել է
Օրվա լրահոսը

Իրավապահ մարմիններին կոչ ենք անում զերծ մնալ ապօրինի եւ ծիծաղ առաջացնող գործընթացներից. Դաշնակցական երիտասարդները խաղալիք զենքեր թողեցին քննչական կոմիտեի մոտ

Հուլիս 11,2025 14:12

«Մենք բերել ենք այս իրերը՝ ցույց տալու ու ասելու, որ այս իրերից կարելի գնել ցանկացած զինվորական խանութում: Կոչ ենք անում իրավապահ մարմիններին զերծ մնալ ապօրինի եւ ծիծաղ առաջացնող գործընթացներից եւ անհապաղ բաց թողնել ձերբակալված եւ հայրենիքին նվիրյալ մեր ընկերներին…»,-ասաց Քննչական կոմիտեի մոտ բողոքի ցույցի մասնակից դաշնակցական երիտասարդներից մեկը:

Նրանք ցույց էին անում Քննչական կոմիտեի մոտ՝ կապված դաշնակցականների ձերբակալությունների հետ։ Քննչական կոմիտեի հրապարակած նկարներում եղած առարկաների մեծ մասը, այդ թվում նռնականման առարկաները, ըստ ձերբակալվածների պաշտպանների, նախատեսված են Strikeball խաղի համար:

Ցույցի մասնակիցները, ի նշան բողոքի՝ խաղալիք զենքերը թողեցին քննչական կոմիտեի մուտքի մոտ, նրանք բերել էին նաեւ «Մահ կամ ազատություն» գրությամբ շապիկներ:

Հիշեցնենք, որ երեկ խուզարկություններ են իրականացվել ՀՅԴ անդամների բնակարաններում, այդ թվում՝ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի աշխատակազմի ղեկավար Վահագն Մատինյանի, ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության Կենտրոնական վարչության նախագահ Գևորգ Մուրադյանի տներում: 7 հոգի ձերբակալված են, որոնցից մեկը Գեղամ Մանուկյանի որդին է:

Դատարանը որոշում է կայացրել 2 ամսով կալանավորել ՀՅԴ-ական ակտիվիստ 18-ամյա Անդրանիկ Չամիչյանին: Նրա պաշտպան Ռուբեն Մելիքյանի խոսքով , կալանավորել են Strikeball խաղի սիրահար լինելու համար, բայց անունը դրել են ահաբեկչություն:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031