Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ իշխանավորների այսօրվա գործողությունները թիկունքից հարված է հայությանը». Տեր Քերովբե քահանա Բարսեղյան

Հուլիս 11,2025 14:44

Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն հայկական եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Քերովբե քահանա Բարսեղյանը հունիսի 27-ին Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում ԱԱԾ-ի դիմակավորված աշխատակիցների և ոստիկանների գործողությունները գնահատում է հարձակում  Հայ Եկեղեցու վրա: «Թերևս պատմությունից տեղյակ ենք, որ Եկեղեցին բավականին հալածանքներ է կրել, սակայն դրանք եղել են օտար զավթիչների կողմից: Այն, ինչ մեր օրերում է կատարվում ՀՀ իշխանության կողմից՝ ուղիղ հարձակում է Եկեղեցին լռեցնելու համար»,- ասում է տեր հայրը:

Նրա խոսքով՝ կառավարության անդամները փորձում են ճղճիմ կերպով արդարանալ, թե իրենց հարձակումները Եկեղեցուն չեն ուղղված: «Այստեղ պետք է  հիշել Ավետարանի պարզ խոսքը, որտեղ ասվում է՝ «Եթե հարվածեն հովվին, ապա հոտը պիտի ցրվի»: Երբ ականատես ենք լինում, թե ինչպես է ՀՀ վարչապետը ամբողջ հայության կաթողիկոսին դիմում ավազանի անունով, ուրիշ կարծիք չի մնում  արտահայտելու, քան այն, որ իրենց արածը թիկունքից հարված է հայությանը»,- ասում է տեր հայրը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031