Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՊ-ն ընդգծել է՝ սեռական բռնության դեմ պայքարի ոլորտն իր աշխատանքի առաջնահերթություններից է

Հուլիս 11,2025 15:40

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 11-ին ընդունել է Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի նախագահ Տաթևիկ Աղաբեկյանին։

Ողջունելով հյուրին՝ Անահիտ Մանասյանը նշել է քաղաքացիական հասարակության հետ համագործակցության կարևորությունը, քանի որ դրա արդյունքում վեր են հանվում հրատապ լուծում պահանջող խնդիրներ և համատեղ մշակվում լուծման ուղիներ։

Պաշտպանը հատուկ ընդգծել է, որ սեռական բռնության դեմ պայքարի ոլորտն իր աշխատանքի առաջնահերթություններից է։ Այս համատեքստում քննարկվել են համագործակցության ուղղություններ՝ նպատակ ունենալով բարձրացնել սեռական բռնության կանխարգելման, բռնության ենթարկված անձանց պաշտպանության և վերականգնման մեխանիզմների արդյունավետությունը։

Անդրադարձ է կատարվել կենտրոնի կողմից իրականացվող ծրագրերին ու խնդիրներին։ Անահիտ Մանասյանը նշել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կուսումնասիրի բարձրացված հարցերը և իր լիազորությունների շրջանակում դրանց լուծման ուղղությամբ կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր։

Տաթևիկ Աղաբեկյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Պաշտպանին ջերմ ընդունելության և արդյունավետ քննարկման համար։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031