Լրահոս
Դեբեդը բարկացել է
Օրվա լրահոսը

Փոխնախարարին նվեր տրված մրգամանը գրանցվել է համապատասխան ռեեստրում. ԿԳՄՍ նախարարություն

Հուլիս 11,2025 16:06

Aravot.am-ը ԿԳՄՍ նախարարությունից հետաքրքրվեց` ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը Սոչիում գործուղման ժամանակ նվեր է ստացել է «Սիրիուս» կրթական կենտրոն այցի ընթացքում՝ Lefard ապրանքանիշի մրգաման, որը շուրջ 60 000 դրամ արժի: Ի՞նչ է արել փոխնախարարը այդ նվերը:

«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը 2025 թ․ ապրիլի 21-23-ը գործուղմամբ գտնվել է Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում՝ «Сириус» կրթական կենտրոն կատարած այցի շրջանակում, որի ընթացքում նվեր է ստացել Lefard ապրանքանիշի մրգաման (Art 46-1286)՝ մոտ 59․000 ՀՀ դրամ արժողությամբ։

Հիմք ընդունելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ և 6-րդ մասերը, 30-րդ հոդվածի պահանջները, ինչպես նաեւ «Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների կողմից պաշտոնեական պարտականությունների իրականացման կապակցությամբ ստացված նվերների հաշվառման, հանձնման և գնահատման, նվերների հաշվառման ռեեստրի վարման եւ ներկայացված տվյալներում փոփոխությունների կատարման, նվերների ընդունման սահմանափակումների խախտման դեպքերի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման կարգերը, ինչպես նաև ռեեստրում լրացման և հրապարակման ենթակա տվյալների ցանկերը սահմանելու մասին» Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ 2023 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 01-Ն որոշումը, պարոն Մարտիրոսյանը համապատասխան կարգով դիմել է ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։ Վերջինս թույլատրել է օրենքով սահմանված կարգով իրականացնել նվերի հաշվառումը (ՀՀ ԿԳՄՍՆ 2025թ․ հունիսի 25-ի N 27/04/20107-2025 և N 27/04/20223-2025 գրություններ, ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2025թ․ հունիսի 30-ի Մ-43195-2025 պատասխան գրություն)։

Այնուհետեւ, նվերի հաշվառման գործընթացն իրականացվել է ՀՀ պետական արարողակարգի ծառայության միջոցով՝ ՀՀ ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղարի 2025թ․ հուլիսի 4-ին ուղարկված 04/16/21225-2025 գրության հիման վրա։
Նվերը պաշտոնապես գրանցվել է նվերների հաշվառման ռեեստրում, և համապատասխան լրացված ձևաթուղթը հասանելի է հանրությանը հետևյալ հղումով՝ Ըստ անհրաժեշտության` նվերը կարող է հետագայում օգտագործվել ներկայացուցչական նպատակներով»,-Aravot.am-ին փոխանցեցին ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունից:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031