Լրահոս
Դեբեդը բարկացել է
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ հայկական կողմը չէր ապահովել լրատվամիջոցների ներկայությունը նման կարևոր և, ինչպես ներկայացվում է, պատմական հանդիպմանը. Մարուքյան

Հուլիս 11,2025 16:34

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի տելեգրամյան գրառումը

Եթե ուշադրություն դարձրիք, Ալիևը երեկ Աբու Դաբիում կայացած հայ-ադրբեջանական բանակցությունները լուսաբանելու նպատակով իր հետ տարել էր ադրբեջանական լրատվամիջոցների ներկայացուցիչներին։

Հարց է առաջանում՝ ինչո՞ւ հայկական կողմը չէր ապահովել լրատվամիջոցների ներկայությունը նման կարևոր և, ինչպես ներկայացվում է, պատմական հանդիպմանը։ Ինչո՞ւ ՀՀ քաղաքացիները և միջազգային հանրությունը պետք է հանդիպման մասին տեղեկություններ ստանան միայն ադրբեջանական լրատվամիջոցների և մեկնաբանների դիտանկյունից…

Թե՞ մեր համար որևէ դրական բան չկար լուսաբանելու, այդ պատճառով էլ չէին տարել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031