Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Վարդգես Ստեփանյանի նախագահությամբ այսօր կայացած Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդու՝ Խաչատուր Բալասանյանից եւ նրա հետ փոխկապակցված անձանցից ապօրինի գույքի բռնագանձման պահանջով դատական նիստում շարունակվեց մեղադրող կողմի դատակոչված վկաների հարցաքննությունը, որոնք, ըստ էության, նախաքննական ցուցմունքներին էական ոչինչ չավելացրին:
Պաշտպանական կողմը այսօրվա նիստի ավարտից հետո Aravot.am-ին ասաց, որ հարցաքննվում են այն ժամանակ ենթադրյալ իրադարձությունների ժամանակ Գյումրիի ավագանու անդամները: «Մենք ավելի վաղ էլ էինք կարծիք հայտնել, որ իմաստազուրկ է մեղադրող կողմի երեք տասնյակից ավելի վկաներին դատակոչի մեջ ներառելը եւ հարցաքննելը: Այդ մարդիկ նախաքննության ժամանակ էլ բան չեն հայտնել ու հիմա էլ չեն հայտնում: Անգամ մեղադրանքի համար լավ բան չեն ասում: Ստացվում է, որ դատական փուլը ստիպված այսպես ծանրաբեռնված է, պետական մարմինները եւս այսպես ծանրաբեռնել ենք:
Նախկին ավագանիներն ի՞նչ են ասում: Ասում են՝ փաստաթղթերում ամեն ինչ ճիշտ է եղել, բերել են, մենք էլ քվեարկել ենք: Խոսքը ըստ մեղադրանքի «Սեւ Բերդի» հարակից տարածքի հողերը օտարելու մասին է, որը աճուրդով վաճառվել է»:
Կարդացեք նաև
Արձակուրդներով պայմանավորված, հաջորդ դատական նիստը նշանակվեց օգոստոսի 13-ին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ