Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Ղազինյանը չի թաքցնում՝ ՀԷՑ-ի ներդրումային ծրագիրը մերժելու որոշումը կապ ունի ընկերության շուրջ ՀՀ կառավարության սկսած գործընթացի հետ. «Ազատություն»

Հուլիս 11,2025 17:30

«Ազատություն». ՀԷՑ-ի կառավարումը վերցնելու իշխանության հայտարարությունների ֆոնին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մերժել է էլեկտրական ցանցերի՝ այս տարի նախատեսվածից մոտ 7 միլիարդ դրամով ավելի ներդրում կատարելու առաջարկը: ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը չի թաքցնում՝ հանձնաժողովի որոշումը կապ ունի ընկերության շուրջ Կառավարության սկսած գործընթացի հետ:

«Եղել են քննարկումներ, որոնց ես էլ եմ մասնակից եղել, որևիցե ժամանակ չի եղել անգամ ակնարկ, որ դա մերժվելու է: Հունիսի 17-ին Սամվել Կարապետյանը հանդես է գալիս հայտարարությամբ, հունիսի 18-ին ձերբակալում են, հունիսի 19-ին կալանավորում են, մենք հուլիսի 4-ին ստանում ենք նախագիծ մերժման, հուլիսի 8-ին՝ մեր էդ խուզարկությունների օրը, մասնակցում ենք Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստին, նիստը տևում է շատ կարճ, խոսում ենք հիմնականում մենք, և այն մերժվում է: Հիմա միտում կա, թե՝ ոչ, թողնում եմ հեռուստադիտողին», – «Ազատության» հետ զրույցում ասաց Ղազինյանը:

Շողիկ Գալստյան
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031