Լրահոս
Օրվա լրահոսը

Թամարա Ստեփանյանը՝ վավերագրողների գիլդիայի նախագահ

Հուլիս 11,2025 17:57

Այսօր կայացավ կինովավերագրողների և Հայաստանի պրոֆեսիոնալ կինոգիլդիաների նախագահության համատեղ նիստ, որն արձանագրեց ՎԱՎԵՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԳԻԼԴԻԱՅԻ ստեղծման անհրաժեշտությունը և վերջինիս համալրումը Հայաստանի պրոֆեսիոնալ կինոգիլդիաների ընտանիքում։

Վավերագրողների կողմից կինոռեժիսոր, վավերագրական բազմաթիվ հայտնի և մրցանակակիր ֆիլմերի ռեժիսոր, կինոարտադրությունում մեծ փորձառություն ունեցող և կինոոլորտի ամենաակտիվ ներկայացուցիչներից՝ ԹԱՄԱՐԱ ՍՏԵՓԱՆՅԱՆՆ ընտրվեց ՎԱՎԵՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԿԻՆՈԳԻԼԴԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ։

Հիշեցնենք` ԹԱՄԱՐԱ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ «Իմ հայկական ուրվականներ»-ը ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան կայացավ անցյալ տարի Բեռլինի միջազգային կինոփառատոնում, այս տարի լինելու է Երևանի «ՈՍԿԵ ԾԻՐԱՆ» կինոփառատոնում, իսկ այս տարի հայկական կինոյի համար ԹԱՄԱՐԱ ՍՏԵՓԱՆՅԱՆՆ արձանագրել է պատմական, աննախադեպ և հպարտության արժանի ձեռքբերում։

Նրա «Արտոյի երկիրը» առաջին խաղարկային ֆիլմով օգոստոսին բացվելու է Լոկառնոյի միջազգային կինոփառատոնը։

Լուսանկարը՝ Bravo-ի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031