Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալը բարձր է գնահատել ոստիկանների ցուցաբերած նվիրումն ու պրոֆեսիոնալիզմը․ Քրեական ոստիկանության մի շարք ծառայողներ պարգևատրվել են

Հուլիս 11,2025 19:13

Հուլիսի 11-ին ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը պարգևներ է հանձնել Քրեական ոստիկանության գլխավոր վարչության մի շարք ծառայողների։

Ոստիկանության 13 սպաներ իրավապահ գործընկեր կառույցների հետ արդյունավետ համագործակցելու, ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու, ինչպես նաև մասնագիտական հմտությունները պատշաճ դրսևորելու համար պարգևատրվել են ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի, ոստիկանության պետ Արամ Ղազարյանի, Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանի հրամաններով։

Արամ Ղազարյանը բարձր է գնահատել ծառայողների ցուցաբերած նվիրումն ու պրոֆեսիոնալիզմը՝ ընդգծելով, որ պարգևները ոչ միայն գնահատանք են կատարած աշխատանքի համար, այլև առավել արդյունավետ, նպատակային և պատասխանատու ծառայելու խթան։
Նա հատկապես կարևորել է հանցավորության դեմ պայքարում իրավապահ տարբեր մարմինների միջև համակարգված և փոխշահավետ համագործակցությունը՝ նշելով, որ նման մոտեցմամբ արդյունքները դառնում են առավել շոշափելի։

ՀՀ ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031