Լրահոս
Դեբեդը բարկացել է
Օրվա լրահոսը

Տիգրան Աբրահամյան. «Անկախ գործող կառավարության կամքից՝ Հայոց Եկեղեցին իր առաքելությունը շարունակում է իրականացնել և´ երկրի ներսում, և´ դրսում` ի շահ մեր երկրի ու ժողովրդի»

Հուլիս 11,2025 19:35

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեսյբուքյան գրառումը.

Ամենայն Հայոց Կաթողիկոսը քահանայական ժողովում ընդգծել է, որ իշխող ուժի ղեկավարի հարձակումները ոչ թե առանձին հոգևորականների, այլ ուղիղ Եկեղեցու նկատմամբ են և կրում են համակարգային բնույթ:

Գնահատելով իրավիճակն ու Մայր Աթոռի առաջնահերթությունները, ի հեճուկս գործող կառավարչի, վերջինս նշել է, որ «եկեղեցականների հանդեպ ուղղված գործողությունները կրում են համակարգային բնույթ, և թիրախավորված Հայոց եկեղեցին՝ իր հոգևոր դասով, չի կարող լուռ ու անտարբեր մնալ ազգային ինքնությանն ու հայրենիքի անվտանգությանն ուղղված սպառնալիքների, պատմության խեղաթյուրման երևույթների հանդիման, անտեսել մեր պետության ու ժողովրդի շահերը, չի կարող չբարձրաձայնել արցախահայության ոտնահարված իրավունքների և Բաքվում գերության մեջ անօրինաբար պահվող մեր զավակների նկատմամբ գործադրվող անարդարությունների մասին»։

Իշխանության` նաև արտաքին ազդակներով պայմանավորված հարվածների պայմաններում, Հայ Առաքելական Եկեղեցին աննախադեպ համախմբվածություն է դրսևորում ոչ միայն իրեն ուղղված սադրանքները հետ մղելու, այլ մեր երկրի համար առաջնահերթ հարցերը բարձրաձայնելու և առաջ մղելու առումով:

Անկախ գործող կառավարության կամքից, Հայոց Եկեղեցին իր առաքելությունը շարունակում է իրականացնել և´ երկրի ներսում, և´ դրսում` ի շահ մեր երկրի ու ժողովրդի:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031