Փաստաբան Արսեն Թավադյանը պնդում է, որ հուլիսի 9-ին ուժի մեջ մտած «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքի փոփոխությունները, որոնք իշխանությունը ներկայացնում է որպես «ՀԷՑ-ի պետականացում», որևէ կապ չունեն ազգայնացման հետ եւ չեն ենթադրում ՀԷՑ-ի բաժնետոմսերի, ՀԷՑ-ի ենթակառուցվածքների, ակտիվների հարկադիր փոխանցում Հայաստանի Հանրապետությանը:
«Նման նպատակ դրված չէ նույնիսկ փոփոխությունների հիմնավորման մեջ: Այս տեսակետից, մենք գործ ունենք ՀՀ կառավարության կողմից տրված հերթական սուտ, պոպուլիստական խոստման հետ: Փոփոխություններով ընձեռնված միակ հնարավորությունը, որով Կառավարությունը կարող է ձեռք բերել ՀԷՑ-ի բաժնետոմսերը, էներգետիկ համակարգը կոլապսի բերելու, բազմաթիվ տուգանքներ կիրառելու ճանապարհով ընկերությանը սնանկության եզրին հասցնելն է, որը կստիպի ՀԷՑ-ի ներկայիս բաժնետերերին շատ էժան վաճառել իրենց բաժնետոմսերը», – նշել է Արսեն Թավադյանը:
«Մի քանի միտք օրենքների փոփոխությունների մասին`
1. Պետությունը ձեռք է բերում ՀԷՑ-ի բաժնետոմսերի վաճառքի նախապատվության իրավունք: Այսինքն, ՀԷՑ-ի ներկայիս բաժնետերերը կարող են վաճառել իրենց բաժնետոմսերը միայն, եթե առաջարկեն ՀՀ կառավարությանը, և վերջինս հրաժարվի դրանք ձեռք բերել: Նախատեսված է նաև գնագոյացման բավականին հետաքրքիր, եթե չասեմ հակասահմանադրական, մեխանիզմ, բայց չեմ ուզում սրանով ծանրաբեռնել գրառումս:
Կարդացեք նաև
2. Ըստ փոփոխությունների` եթե ՀԷՑ-ը կոպիտ խախտումներ է թույլ տալիս, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կարող է նշանակել ժամանակավոր կառավարիչ:
Եվ սա կենտրոնական պահ է: Կառավարությունը ներկայացնում է այս ժամանակավոր կառավարչի նշանակումը որպես պետականացում. ո’չ և ո’չ:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: