Լրահոս
Օրվա լրահոսը

Եկեղեցին պաշտպանելը բոլորիս հոգեւոր պարտքն Է. Թեհրանի հայոց թեմի առաջնորդ

Հուլիս 11,2025 23:41

Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մշտապէս եղել է հայ ժողովրդի ազգային ինքնութեան ողնայարը, նրա նկարագրի յենասիւնն ու հոգեմտաւոր, արժէքային եւ բարոյական համակարգի երաշխաւորը՝ յատկապէս պետականութեան բացակայութեան պայմաններում:

Դարեր շարունակ Եկեղեցին եղել է այն առանցքը, որի շուրջ է համախբւել հայ ժողովուրդը, յատկապէս օրհասական պահերին, երբ նժարին է դրւած եղել հայոց Հայրենիքի եւ հայ ժողվրդի լինել-չլինելու հարցը:

Եւ այսօր, երբ առաւել քան երբեւէ հայ ժողովրդին անհրաժեշտ են միասնութիւն ու համախմբում՝ գոյութէնական նշանակութեան մարտահրաւէրները յաղթահարելու համար, Եկեղեցին, որպէս նման համախմբման հոգեւոր առանցք յայտնւել է ՀՀ վարչապետի, նրա գլխաւորած կառավարութեան եւ քաղաքական կուսակցութեան թիրախում:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դէմ նրանց սանձազերծած ասպատակումը, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին եւ եպիսկոպոսաց դասին ուղղւած նրանց զազրախօսութիւնները, Միքայէլ արքեպկոպոս Աջապահեանի եւ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանեանի կալանաւորումը վաղուց հատել են բանականութեան, իրաւականութեան, եւ յատկապէս բարոյականութեան սահմանները:

Սա ոչ այլ ինչ է, քան հոգեւոր պատերազմ՝ Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դէմ, ուստիեւ մեծ մեղք է այսպիսի հակաքրիստոնէական գործողութեան ուղղակի կամ անուղղակի մասնակից դառնալը, քանզի ով դուրս է գալիս Եկեղեցու դէմ՝ դուրս է գալիս մեր տիրոջ Յիսուս Քրիստոսի դէմ, ով պղծում է սրբութիւնները համալրում է ոչ թէ Աստծոյ, այլեւ սատանայի չարապետութեան բանակը:

Յիշենք Աստւածաշնչի զգուշացումը. «Նա կը բարձրանայ ամէն բանից, որ Աստւած է կոչւում, եւ կը նստի Աստծու տաճարում՝ ներկայացնելով իրեն իբր Աստւած» (Բ Տեսաղոնիկեցիս 2.4)

Հոգեւորի եւ անհոգութեան, արժէքայինի եւ հակարժէքի այս պայքարում իւրաքանչիւր գիտակից հայ քրիստոնեայի, իւրաքանչիւր մկրտւած ու հաղորդւած հաւատացեալի պարտքն է կանգնել մեր Սուրբ Եկեղեցու եւ նրա սպսաւոր ծառաների, մասնաւորապէս Հայոց Հայրապետի կողքին:

Եկեղեցին պաշտպանելը բոլորիս հոգեւոր պարտքն է: Մի մոռացէ՛ք, նրանք ովքեր Տիրոջ անունով փորձում են պղծել ու կործանել Նրա Սուրբ Տունը, եւ նրանք, ովքեր ձայն չեն բարձրացնում ընդդէմ այս սրբապղծութեան՝ կիսելով այս մեղքի բեռը չեն կարող Եկեղեցու զաւակները համարւել:

Թող մեր այս խօսքերը յանուն մեր քրիստոնէական հաւատքի եւ սրբութիւնների պաշտպանութեան զանգերի ղօղանջներ լինեն բոլոր նրանց համար, ովքեր հաւատք, խիղճ ու քրիստոնէական եւ ազգային արժանապատւութիւն ունեն, իսկ զգուշացնող կոչնակ՝ բոլոր նրանց համար, ովքեր դեռ կասկածում, վարանում եւ խարխափում են:

Օրհասական այս օրերին մեր աղօթքն ենք բարձրացնում առ ամենակարող Աստւած, որպէսզի պահի եւ պահպանի մեր Սուրբ Եկեղեցին երեւելի եւ աներեւոյթ չարքերից, լուսաւորի Եկեղեցու դէմ դուրս եկած մոլորւածների հոգիները, եւ իմաստութիւն, հոգու զօրութիւն ու տոկունութիւն պարգեւի մեր ժողովրդին՝ այս փորձութիւնը յաղթահարելու համար:

Մեր անվերապահ եւ ամբողջական զօրակցութիւնն ենք յայտնում Մայր աթոռ Սուրբ Էջմիածնին, Ամենայն Հայոց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Կաթողիկոսին եւ նեղութեան մէջ յատնւած Միքայէլ եւ Բագրատ սրբազաններին:

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ

ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԵՒ

ԹԵՄԻ ՀՈԳԵՒՈՐԱՑ ԴԱՍ

10.07.2025 թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031