Լրահոս
Դեբեդը բարկացել է
Օրվա լրահոսը

Դարբինյաններին առաջարկվել է վերականգնել վնասը, սակայն առաջարկը մերժվել է եղբայրների կողմից. «Հրապարակ»

Հուլիս 12,2025 11:00

Հունիսի 23-ին ձերբակալվել էին Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանը, նրա եղբայրը՝ Սեյրան Դարբինյանը, եւ եւս երկու հոգի: Քննչական կոմիտեից  ձերբակալման վերաբերյալ փոխանցել էին․ «ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը): 4 անձ ձերբակալվել է»։

Սա նոր քրեական վարույթ է, հարուցվել է այս տարվա մարտին, սակայն քրեական վարույթը նոր չէ եւ Սամվել Դարբինյանի քաղաքապետ եղած ժամանակահատվածին է առնչվում։ Դարբինյանները մեղադրվում են մաքրման կայանի սեփականաշնորհման մեջ։ Սամվել Դարբինյանը Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է 1999-2016 թթ․, եղել է ՀՀԿ անդամ, ՀՀԿ Վանաձորի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ:

Նրա գործունեության ուսումնասիրությունն ու նրա նկատմամբ նյութերի նախապատրաստությունը սկսվել էին դեռեւս 2018 թվականին, սակայն, հավանաբար, ապացույցները թերի էին, ուստի մինչեւ 2025 թվականը որեւէ կոնկրետ քայլ չէին արել: Հիմա, քանի որ օրենքն ու օրինականությունը ծալել դրել են մի կողմ եւ մարդկանց կալանավորում են առանց որեւէ հիմքի, իսկ Սամվել Դարբինյանն էլ Սամվել Կարապետյանի ձերբակալության օրը հայտնվել էր նրա տան, ապա դատարանի բակում, հիշել են այս չկայացած գործն ու թարմացրել։ Ձերբակալությունից հետո դատարանը Սամվել Դարբինյանի ու նրա եղբոր՝ Սեյրան Դարբինյանի նկատմամբ տնային կալանքի որոշում կայացրեց, իսկ նրանց պատկանող ընկերության երկու աշխատակիցներին կալանավորելու քննիչի միջնորդությունը մերժեց:

Տեղեկացանք, որ Դարբինյաններին առաջարկվել է՝ վերականգնել վնասը, որ քրգործը փակեն։ Նրանց փաստաբան Ռուբեն Հակոբյանը նախաքննական մարմնի առաջարկի մասին ասաց․ «Բոլոր նմանատիպ գործերով առաջարկում են վնասի վերականգնում: Առաջարկել են նաեւ վաղեմություն կիրառել: Բնականաբար, ներկայացված մեղադրանքում Դարբինյաններն իրենց մեղավոր չեն ճանաչել, վաղեմության դեմ առարկել են, նման պայմաններում վնասի հատուցման մասին խոսելն ավելորդ է։ Եթե անձն ասում է՝ ես անմեղ եմ, եւ ձեր մեղադրանքն արհեստածին է, շինծու է, ի՞նչ վնասի հատուցման մասին է խոսքը։ Առաջարկը եղել է, երբ մեղադրանք են առաջադրել, որը մերժվել է եղբայրների կողմից։ Այնտեղ մեկ մեղսագրվող արարքի վաղեմությունն անցել է, մեկինը չի անցել»։

Աննա ՊԱՊԻԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031