Լրահոս
Դեբեդը բարկացել է
Օրվա լրահոսը

2025 թվականին՝ ընդամենը մեկ տարի անց, Ջաֆար Փանահին Կաննում հաղթանակ է գրանցում, իսկ նրա հաղթական ֆիլմը դառնում է 22-րդ «Ոսկե ծիրան»-ի բացման ֆիլմը

Հուլիս 12,2025 12:25

«Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնի այս տարվա բացման ֆիլմը կլինի Ջաֆար Փանահիի «Մի պարզ պատահար» նոր ֆիլմը, որը մայիսին Կաննում արժանացավ գլխավոր մրցանակի՝ Ոսկե արմավենու ճյուղի։

Իրանական կինոյի խորհրդանշական դեմքերից մեկը՝ Ջաֆար Փանահին, անցած տարի՝ 2024-ին, առաջին անգամ 15 տարվա արգելքից հետո Երևանում մասնակցեց 21-րդ «Ոսկե ծիրան»-ին որպես պատվավոր հյուր։ Փանահիին շնորհվեց Փարաջանովյան Թալեր մրցանակը՝ համաշխարհային կինոյում ունեցած վաստակի համար: Նրա ներկայությունը դարձավ ոչ միայն մշակութային իրադարձություն, այլ նաև՝ քաղաքական և մարդկային հաղթանակ։

Հայտնի ռուս կինոգետ Անտոն Դոլինը, ով անցյալ տարի փառատոնի ժամանակ Երևանում ներկայացրեց Փանահիի մասին իր հեղինակած գիրքը, Կաննի 2025 թվականի իր ռեպորտաժում հատուկ ընդգծեց, որ Փանահիին հանդիպել է 2024–ի ամռանը Երևանում, «Ոսկե ծիրան»-ի օրերին։ Նա հրապարակեց նաև լուսանկար և հիշեց, որ «Ոսկե ծիրան»-ն էր առաջին փառատոնը, որ հրավիրեց Փանահիին։ Այսպիսով Փանահիի վերադարձը մեծ փառատոնների բեմեր սկսվեց հենց Երևանից։

2025 թվականին՝ ընդամենը մեկ տարի անց, Ջաֆար Փանահին Կաննում հաղթանակ է գրանցում, իսկ նրա հաղթական ֆիլմը դառնում է 22-րդ «Ոսկե ծիրան»-ի բացման ֆիլմը։

Արդեն երկու տասնամյակից ավելի՝ «Ոսկե ծիրան»-ը մնում է տարածաշրջանի ամենաազդեցիկ և միջազգային ճանաչում ունեցող կինոփառատոնը։ Փանահիի պատմությունը ևս մեկ անգամ ընդգծում է փառատոնի՝ ազատ արվեստին, համաշխարհային մշակութային երկխոսությանը և ռեժիմներից անկախ կինոյի աջակցման բացառիկ առաքելությունը։ Ջաֆար Փանահիի ներկայությունը «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնի բացմանը դրա վառ ապացույցը կդառնա:

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031