Լրահոս
Դեբեդը բարկացել է
Օրվա լրահոսը

Խնդրի իրական կողմին անդրադառնալու փոխարեն՝ ՄԻՊ-ն ուշադրությունն ուղղել է երեխայի լուսանկարը հրապարակելու՝ փաստաբանի որոշման վրա․ հայտարարություն

Հուլիս 12,2025 13:10

Ծանոթացանք հանրային մեծ վրդովմունք առաջացրած դեպքի՝ երեք անչափահաս երեխաների մորը կալանավորելու վերաբերյալ ՄԻՊ հայտարարությանը։

Խնդրի իրական կողմին անդրադառնալու փոխարեն՝ ՄԻՊ-ն ուշադրությունն ուղղել է երեխայի լուսանկարը հրապարակելու՝ փաստաբանի որոշման վրա, և քննադատել է այդ փաստը՝ ելնելով «երեխայի լավագույն շահի» սկզբունքից։ Մինչդեռ եթե որևէ մեկին պետք էր քննադատել «երեխայի լավագույն շահի» տեսանկյունից, ապա դա բնավ փաստաբանը չէր, որը նշված լուսանկարով արդարացիորեն ու իրավաչափորեն փորձել է ապահովել հանրային հնչեղություն՝ հենց «երեխայի լավագույն շահի» ապահովման նպատակով։

Այս ամենի հիման վրա փաստում ենք, որ ՄԻՊ-ի հեռավորությունը մարդու իրավունքներից նույնքան մեծ է, որքան ՀՀ իրավապահ համակարգի հեռավորությունն իրավունքի գերակայությունից։

ՀԻՆԳ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031