Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդ կինը թեև համաձայն չէ իրեն մեղսագրվող արարքին, բայց պատրաստ է կրել տնային կալանք, միայն թե լինի իր երեխաների հետ․ Քրիստինե Վարդանյան

Հուլիս 12,2025 14:58

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը

«Աբովյան» ՔԿՀ-ում տեսակցեցի երեք ամսով կալանավորված Լիանա Հարությունյանին և նրա ութամսական փոքրիկին։
Երիտասարդ կինը դեռևս չէր կարողանում հավատալ իր հետ կատարվողին, փոքր խցի հատակին չոչ անող երեխան զարմացած հետևում էր մոր ու անծանոթ մարդկանց խոսակցությանը։ Անկեղծ, ասել, որ ցնցված եմ այս տեսարանից, ստեղծված իրավիճակի աբսուրդից, նշանակում է ոչինչ չասել։ Աբսուրդի զգացողությունը հաղթահարել դեռևս չի ստացվում։

Կնոջը հայտնել եմ, որ գործընկերներիս հետ պատրաստակամ ենք անել ամեն անհրաժեշտը կալանքի որոշման փոփոխմանը նպաստելու համար։

Երեկվանից «Հայաստան» խմբակցության պատգամավորներով կապ ենք պահպանում կնոջ փաստաբան Զարուհի Փոստանջյանի հետ, ում փոխանցել ենք, որ պատրաստ ենք տրամադրել մեր երաշխավորությունները կնոջ նկատմամբ կիրառված կալանքի խափանման միջոցը փոփոխելու նպատակով։

Ի դեպ, կալանավորված կինը, թեև համաձայն չէ իրեն մեղսագրվող արարքին, բայց պատրաստ է կրել տնային կալանք, միայն թե լինի իր երեխաների հետ։ Ինձ հետ զրույցում անգամ հայտնեց, որ շոկի մեջ չի կարողացել կողմնորոշվել ու դատարանին հայտնել, որ մարզում է գտնվում իր հայրական տունը, որտեղ գրանցված է և որտեղ կարող է կրել տնային կալանքը։

Բայց ես իսկապես ուզում եմ հասկանալ՝ ինչ են այս դեպքի մասին մտածում Աննա Վարդապետյանը, Սրբուհի Գալյանը, Անահիտ Մանասյանը, ՔՊ հատկապես կին պատգամավորները։

Ցանկության դեպքում Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը կարող է այս իրավիճակը փոխել ժամերի ընթացքում, նույնը՝ Սրբուհի Գալյանը։

ՔՊ պատգամավորները՝ պարզապես հայտնելով, որ պատրաստ են երաշխավորություն տալ եռամսյա կալանքի փոփոխության համար կարող են փոխել այս իրավիճակը ու թողնել, որ երեք երեխաների մայրը միանա իր մյուս երկու զավակների հետ։

Ի՞նչ է այս ամենի մասին մտածում խաղաղ ցուցարարների վրա կրակելը ողջունող առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Ի՞նչ է այս ամենի մասին մտածում իբր կանանց իրավունքների հարցում շատ մտահոգ Սոնա Ղազարյանը։

Ուզում եմ հասկանալ, ձեր մեջ մարդկության բջիջ չի մնացե՞լ։ Ձեր քաղաքական հակառակորդների դեմ ամենալկտի ռեպրեսիաներն արդարացնելը հասկացանք, բա այս կնոջ դեպքում ինչու չեք խոսում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031