Լրահոս
Օրվա լրահոսը

Viva-ի 80 միլիոն ԱՄՆ դոլար ծավալով պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխված են

Հուլիս 12,2025 19:20

«Վիվա Արմենիա» ՓԲ ընկերության` 80 միլիոն ԱՄՆ դոլար անվանական ծավալով  պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխված են։ Յուրաքանչյուրը 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով պարտատոմսերի արժեկտրոնային տարեկան տոկոսադրույքը 7,65% է, շրջանառության ժամկետը՝ 36 ամիս։ Պարտատոմսերի տեղաբաշխողն Ամերիաբանկն էր։

Այսպիսով, Viva-ն դարձել է Հայաստանի կապիտալի տեղական շուկայում մինչ օրս ամենամեծ ծավալով արտարժութային պարտատոմսեր թողարկած ընկերությունը։

«Սա մեծ նվաճում է Viva-ի համար, քանի որ ցույց է տալիս հանրության մեծ վստահությունը և դրական վերաբերմունքը մեր ընկերության նկատմամբ։ Այն ամուր հիմք է ստեղծում ընկերության հետագա զարգացման և մեր հավակնոտ ծրագրերի իրականացման համար։ Սա կարևոր քայլ է, որը կօգնի ոչ միայն ամրապնդել մեր դիրքերը շուկայում, այլև ընդլայնել առաջարկվող ծառայությունների թիվն ու բարելավել հաճախորդների գոհունակությունը»,- նշել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։

«Ուրախ ենք, որ հայկական կապիտալի շուկայի համար հերթական կարևոր նախագիծը հաջողությամբ իրականացվեց։ Վստահ եմ, որ այն, լինելով ամենախոշորն արտարժութային պարտատոմսերի շուկայում, իր կարևորագույն տեղն է ունենալու մեր երկրի կապիտալի շուկայի զարգացման գործում: Կարևորելով կապիտալի շուկայի դերը երկրի տնտեսության առաջընթացում` Ամերիան հետևողականորեն աշխատում է այս ուղղությամբ, և պատահական չէ, որ վերջին 2 տարիներին մեր շուկայում թողարկված կորպորատիվ արժեթղթերի ընդհանուր ծավալի շուրջ 50%-ի տեղաբաշխումը կատարվել է Ամերիաբանկի կողմից: Նման խոշոր յուրաքանչյուր թողարկում ևս մեկ քայլ է դեպի զարգացած կապիտալի շուկա»,- նշել է Ամերիաբանկի տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը։

Թվով 800 000 պարտատոմսերը ձեռք են բերել հարյուրավոր ֆիզիկական անձինք և ինստիտուցիոնալ ներդրողներ։

Առաջնային տեղաբաշխումից հետո պարտատոմսերը կցուցակվեն Հայաստանի ֆոնդային բորսայում, ինչից հետո հնարավոր կլինի դրանք գնել կամ վաճառել երկրորդային շուկայում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031