Լրահոս
Դեբեդը բարկացել է
Օրվա լրահոսը

Քնապարկը, ծածկոցը և ջրով շիշը, ըստ որոշ մեկնաբանությունների, կարող են ընկալվել որպես ահաբեկչական միջոցներ․ ԱԻՊԽ

Հուլիս 12,2025 23:31

Հարգելի՛ հայրենակիցներ,

Այսօր Ազատության հրապարակում ԱԻՊ Խորհրդի անդամների և ոստիկանության միջև տեղի ունեցած «բարդ դիվանագիտական» բանակցություններից պարզ դարձավ հետևյալը՝ քնապարկը, ծածկոցը և ջրով շիշը, ըստ որոշ մեկնաբանությունների, կարող են ընկալվել որպես ահաբեկչական միջոցներ։

Լուրջ։

Ոստիկանության հետ ծանր բանակցություններից հետո թույլատրվեց ջուրն ու ծածկոցը անցկացնել Ազատության հրապարակ, բայց քնապարկը շարունակում է մնալ ռազմավարական վտանգավորություն ներկայացնող գույք։

Այնպես որ՝ միացեք մեզ, բայց

  • Խնդրում ենք՝ քնապարկերը թողեք տանը։
  • Բերեք միայն ծածկոցներ ու ջրով շշեր։

Այս պահին Ազատության հրապարակում ԱԻՊ Խորհրդի անդամները մի խումբ հայրենակիցների հետ սկսել են նստացույց՝ խաղաղ, օրինական և վճռական։

Կոչ ենք անում մեր բոլոր հայրենակիցներին՝
եկե՛ք և կանգնե՛ք մեր կողքին։

Դիմում ենք լրատվամիջոցներին՝ սիրով հրավիրում ենք լուսաբանելու մեր նորագույն «օպերացիան՝ «Քնապարկը, ծածկոցը և ջրով շիշը»։
Սառը ջրեր, հաստատակամություն և մեկական ծածկոց՝ միասնական պայքարի համար:

ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Լուսանկարները՝ Դավիթ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031