Լրահոս
Դեբեդը բարկացել է
Օրվա լրահոսը

Ոչ մի ահաբեկչություն արցախցիների կողմից չի պլանավորվում ու չի ձեռնարկվում. Գագիկ Բաղունց

Հուլիս 12,2025 23:47

-Արցախահայերի իրավունքների պաշտպանության խորհուրդը՝ մեր համախոհների ու ժողովրդի միջոցով ցույց է տալիս, որ կողմ չենք իշխանությունների գործող քաղաքականությանը արցախցիների վերաբերյալ: Այն պահանջագիրը, որը հրապարակել ենք, ուժի մեջ է, այդ կետերից միայն սոցիալական կետերին են անդրադարձել, որոնց քիչ թե շատ որոշակի լուծումներ են տվել,- այսօր Ազատության հրապարակում արցախցիների կազմակերպած հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը:

Նա նկատեց նաեւ, որ ճնշումներ են գործադրվում, որ արցախահայերն իրենց ձայնը չբարձրացնեն. «Ճնշումները տարբեր ձեւերով են  արտահայտվում՝ զրույցի տեսքով, տարբեր տեղեր հրավիրել, այդ թվում իրավապահ մարմիններ, ուղիղ, թե անուղղակի սպառնալիքներ հնչեցնել, աշխատավայրերում զգուշացումներ անել, նաեւ  տեղեկատվական դաշտում արցախցիներին թիրախավորման դեպքեր. «Սրանք նոր չեն, երբ ակտիվ ենք լինում, ճնշումներն ավելի են ակտիվանում մեր հանդեպ»:

Արցախի ԱԺ փոխնախագահ Գագիկ Բաղունցն էլ, անդրադառնալով «հեղաշրջման պլանի» գործով կալանավորված Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանի վերաբերյալ լրագրողների հարցերին, ասաց. «Կարո՞ղ եք որեւէ  մի կոնկրետ փաստ բերել, որ էդ մարդը ահաբեկչական ինչ-որ գործունեություն է ծավալել: Ես կոնկրետ չգիտեմ: Արցախցիներին ներգրավում  են միայն ամբողջ հայ ազգի իրավունքների  պաշտպանության, ազգային անվտանգության ապահովման խնդրում: Ոչ մի ահաբեկչություն արցախցիների կողմից չի պլանավորվում ու չի ձեռնարկվում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ Դավիթ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆԻ

Գագիկ Բաղունցի լուսանկարը՝ Ալեքսանդր ՉԵՐՆԻՇԵՎՍԿՈՒ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031