Լրահոս
Օրվա լրահոսը

Թե նման «ապացույցների» հիմքով դեռ որքան մարդ է Փաշինյանը մտադիր փակել բանտերում, դժվար է ասել․ «Հայացք Երևանից»

Հուլիս 13,2025 10:00

Ցավալի է, բայց՝ փաստ. գռեհկաբանությունը, մերժելի բառամթերքը, անձնական վիրավորանքը, որ հրահրվում են ոչ առանց սոցցանցերում ակտիվացած «կառավարող ընտանիքի» մասնակցության, հաստատուն կերպով մտել են հասարակության մեջ՝ որպես մեր կյանքի անբաժան ուղեկիցներ, եւ ավերներ են գործում: Հիշենք Գեւորգ Էմինի անմահ երկտողը. «Խոսքը զենքի պես զգու՜յշ գործածիր, երբ խառն է դարը. Նույն արճիճից են ձուլում, իմացիր, գնդակն ու… տառը»: Ծանոթ լիներ Աննա Հակոբյանը մեծ բանաստեղծի այս զգուշացմանը՝ իրեն չսիրող կամ վիրավորող անձանց դիմելիս չէր գործածի, օրինակ, «էշ», «անուղեղ», «ոջիլ», «ինտելեկտուալ ղզիկ», «տխմար» արտահայտություններ:

Բայց սա չարիքի փոքրագույնն է՝ համեմատած ներքաղաքական այն բուռն դեպքերի ու անօրինականությունների հետ, որ տեղի են ունենում հասարակության աչքի առջեւ: Դրանք զանգվածային բանտարկություններն ու համատարած բռնություններն են այն անձանց նկատմամբ, որոնցից իշխանությունները լուրջ վտանգ են զգում իրենց աթոռների համար: Ճաղերի ետեւում նրանց չեզոքացնելու հիմունքը ստալինյան՝ շատերին հայտնի ձեւակերպումն է. «Կարեւորը՝ մարդ լինի, իսկ հոդված միշտ կգտնվի»: Եվ իսկապես, փաշինյանական իրավակարգի ներկայացուցիչները ցանկացածի նկատմամբ մեղադրանք կամ հանցակազմ գտնում են, իսկ երբ չի հաջողվում գտնել՝ հորինում են:

Այդպիսի հորինվածք է, մասնավորապես, Բագրատ սրբազանի մեղադրանքը հիմնավորող ձայնագրությունների այն հատվածը, որտեղ նա ասում է. «Երկու հոգու գյուլլում ես պատի տակ, մի 15 հոգու էլ դնում ես բանտը, սաղ բնաջնջվում-գնում են: Գնդակահարում ես, ընտանիքին էլ կոմպենսացիա ես տալիս՝ կյանքի համար, իրանք էլ ուրախ կլինեն»: Ըստ «Հրապարակ»-ի, այս հատվածն ընդհանուր խոսակցությունից կտրված մաս է: Կալանքի միջնորդությունը քննելու ժամանակ Քննչականն այն չի ներկայացրել դատարան, այլապես կպարզվեր, որ խոսքը թմրամոլների ու թմրանյութեր վաճառողների մասին է, որոնք ոչնչացնում են ազգը: Սրբազանը նրանց մասին է ասում՝ «պատի տակ գյուլլենք, իրենց ընտանիքներն էլ ուրախ կլինեն»:

Այստեղ ակնհայտորեն գործ ունենք ապացույց կեղծելու դեպքի հետ, որը քրեորեն պատժելի ծանր արարք է: Եթե մեր իրավապահների համարձակությունը ների ընթացք տալ այս տեղեկությանը, որն ի դեպ, «Հրապարակ»-ը ճշտել է երկու տարբեր աղբյուրից ու վերահաստատել լրատվության իսկությունը, ապա չի բացառվում, որ գործը կարող է գլխիվայր շուռ գալ իրավական զեղծարարությամբ զբաղվող իրական հանցագործների եւ նրանց հովանավորող ստահակների դեմ: Թե նման «ապացույցների» հիմքով դեռ որքան մարդ է Փաշինյանը մտադիր փակել բանտերում՝ դժվար է ասել, բայց մի բան հաստատ է՝ մինչեւ 2026-ի հունիսյան ընտրություններ բոլոր հավանական մրցակիցները մեկուսացված կլինեն:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031