Լրահոս
Օրվա լրահոսը

Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել․ Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան շարունակելու է զարգացնել հարաբերություններն Ադրբեջանի հետ բոլոր ոլորտներում․ Ermenihaber.am

Հուլիս 13,2025 11:13

Ermenihaber.am – Թուրքիայի  նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Թուրքիա-Ադրբեջան երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։

Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան շարունակելու է զարգացնել հարաբերություններն Ադրբեջանի հետ բոլոր ոլորտներում։ Անդրադառնալով Հարավային Կովկասին՝ Էրդողանը նշել է, որ Թուրքիան շարունակում է աջակցել Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու ջանքերին։

Էրդողանը նաև հայտնել է, որ «Ահաբեկչությունից զերծ Թուրքիա» նախաձեռնության շրջանակում (նկատի է ունեցել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինաթափումը) սկսված գործընթացը կնպաստի տարածաշրջանն «ահաբեկչական կազմակերպություններից»մաքրելու գործին, և այդ գործընթացի հաջող ավարտը կուժեղացնի տարածաշրջանային անվտանգությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031