Վերջին շրջանում մի հետաքրքիր օրինաչափություն է ձևավորվում. եթե համարձակվես արտահայտել կարծիք՝ իշխանությունների վարած քաղաքականությանը հակասող, ապա կարող ես հայտնվել բանտում, իսկ իրավապահ համակարգի գործունեությունը քաղաքացիների շրջանում ձևավորում է վախի մթնոլորտ։
Այս անտանելի պայմաններում քաղաքացիները մի օր կարող են սկսել փնտրել այլընտրանքային գոյության նոր ձևեր՝ արձանագրելով անգամ կալանավորման «դրական» կողմերը։
Անազատության պայմաններում քաղաքացին ապահովվում է եռանգամյա սննդով, անվճար բժշկական հսկողությամբ և կացարանով։
Չի բացառվում, որ սոցիալական ծանր պայմաններում գոյություն պահպանող ժողովրդի մոտ ստեղծված վախի մթնոլորտը մի օր սոցիալական ցանցերում փոխարինվի «Նիկոլ՝ կալանավորի՛ր ինձ» ֆլեշմոբով։
Կարդացեք նաև
Հ.Գ. Յուրաքանչյուր բացասական կողմ ունի նաև իր դրական կողմը։
ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն