Լրահոս
Օրվա լրահոսը

Ամբողջ գիշեր և առավոտյան Խորհրդի անդամները մի շարք հայրենակիցների հետ անցկացրել են Ազատության հրապարակում

Հուլիս 13,2025 18:06

Հարգելի՛ հայրենակիցներ,

Տեղեկացնում ենք, որ Ազատության հրապարակում շարունակվում է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի նախաձեռնած նստացույցը։

Գիշերը ոստիկանության հետ բանակցությունների արդյունքում հնարավոր է եղել որոշ քանակությամբ քնապարկեր տեղափոխել նստացույցի տարածք։

Ամբողջ գիշեր և առավոտյան Խորհրդի անդամները մի շարք հայրենակիցների հետ անցկացրել են Ազատության հրապարակում։

Նստացույցի հիմնական պահանջը՝ արցախցիների հրատապ խնդիրների լուծումն է։

Հուսանք՝ մեր քնապարկերը անդառնալի հետևանք չեն թողել հասարակական կամ սահմանադրական կարգի վրա։

Լուսանկարների հեղինակ՝ Դավիթ Ղահրամանյան

ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031