Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխան խաղալիս մոլորվել է և, փորձելով գտնել հարազատներին, քայլել է դեպի Լանջազատ բնակավայրի ուղղությամբ․ ՆԳ նախարարի մամուլի քարտուղարը մանրամասներ է ներկայացրել

Հուլիս 13,2025 21:48

ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը

Ինչպես արդեն հայտնել էինք՝ Արարատի մարզի Գետազատ բնակավայրում կորած 4-ամյա երեխան հայտնաբերվել է և նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Ներկայացնեմ այս պահին հայտնի որոշ մանրամասներ։

Հուլիսի 13-ին` ժամը 13:18-ին, ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Գետազատ բնակավայրի հանգստյան գոտիներից մեկում երեխա է կորել։

Անմիջապես նշված վայր են մեկնել ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության մեծաթիվ ուժեր ու սկսել լայնածավալ որոնողական աշխատանքներ՝ ինչպես տարածքում, այնպես էլ հանգստյան գոտու միջով անցնող ջրանցքում, իսկ Փրկարար ծառայության հոգեբանական խումբը աշխատանքներ է իրականացնել երեխայի մոր հետ։

Ոստիկաններն ու փրկարարները՝ կինոլոգիական խմբերի օգնությամբ, պարզել են երեխայի հնարավոր գտնվելու վայրը։ Ժամը 18։38-ի սահմաններում 4-ամյա երեխան հայտնաբերվել է Արարատի մարզի Լանջազատ բնակավայրում՝ գետի ափին։ Երեխայի մարմնի վրա առկա են եղել քերծվածքներ։

Ըստ նախնական տվյալների՝ երեխան խաղալիս մոլորվել է և, փորձելով գտնել հարազատներին, քայլել է դեպի Լանջազատ բնակավայրի ուղղությամբ։ Առկա քերծվածքները նա ստացել է երկար քայլելու և ճանապարհին ճյուղերին հպվելու հետևանքով։ Երեխան տեղափոխվել է բժշկական կենտրոն, նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031