Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Աբրահամյան. Թուրքիայից ու Ադրբեջանից հնչող ակնհայտ լավատեսական արձագանքներն ու հրապարակվող արտահոսքերն արդեն շատ բան են ասում նախատեսվող գործարքի մասին

Հուլիս 14,2025 09:57

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» թեման Ադրբեջանն ու Թուրքիան ոչ միայն հայտարարությունների մակարդակով են զարգացնում, այլ հրապարակվում են քարտեզներ, որտեղով տեսանելի է, որ այն անցնելու է հարավով` Իրանի սահմանային ճանապարհով` շոշափելով Մեղրի և Ագարակ քաղաքները:

Անկախ այն հանգամանքից, թե կողմերը դրան ինչ կանվանեն` միջա՞նցք, թե՞ խաչմերուկ, շատ բան կախված է իրավակարգավորումներից:

Ներկայումս որպես փաստ քննարկումները տարվում են այն ուղղությամբ, որ լոգիստիկ խնդիրները դրվելու են մասնավոր ընկերության վրա, սակայն այս տեսանկյունից էլ կարևոր է հասկանալ, թե ում ականջներն են երևում այդ կազմակերպության հետևում կամ պարզ ասած, ո՞վ/ովքե՞ր են վերահսկելու դրանք:

Թուրքիայից ու Ադրբեջանից հնչող ակնհայտ լավատեսական արձագանքներն ու հրապարակվող արտահոսքերն արդեն շատ բան են ասում նախատեսվող գործարքի մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031