«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը
Երկուշաբթի առավոտյան ասացի միացնեմ ադրբեջանական «Az TV» հանրային հեռուստաընկերությունը, նայեմ կիրակնօրյա հիմնական թողարկումը, որտեղ գլխավոր ուղերձներն են տալիս ու հասկանամ, թե Աբու Դաբիի հանդիպումից հետո ինչ տրամադրություն է տիրում։
Պարզվեց՝ ի՞նչ։ Թողարկման շրջանակում կրկին ռեպորտաժ են պատրաստել Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի մասին, անունը դրել «Իրևան», Հայաստանի Հանրապետության անունն էլ կոչել «Արևմտյան Ադրբեջան» զավթողական կոնցեպտին համահունչ։ Ռեպորտաժում պատմական փաստերի հետ աղերս չունեցող նյութեր են, թե ինչպես է մեր պետության տարածքը իրենց «պատմական հողը»։ Բնական է՝ իրանական Կապույտ մզկիթն էլ հերթական անգամ իրենցով են արել։
Սա արվում է «խաղաղության» օրակարգի համատեքստում։ Այն օրակարգի, որտեղ մենք մեր ամրագրված իրավունքները զիջում ենք, մեր քանդվող եկեղեցիներից ու մշակութային ժառանգությունից չենք խոսում, ավելին՝ հակաեկեղեցական արշավ է սկսվում իշխանությունների կողմից ու փոխարենը ստանում ենք Ալիևի զավթողական ծրագիրը՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության, իմ և ձեր հանրապետության․․․
Կարդացեք նաև