Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանին ներկայացվեց, որ երթեւեկության կազմակերպման նոր սխեմաներ են նախագծվել: Նշվեց, որ ի թիվս այլնի, Սարյան փողոցում սահմանվում է միակողմ երթեւեկություն: Նաեւ բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար Բաղրամյան պողոտայից կարգելվի աջ երթեւեկությունը դեպի Մոսկովյան փողոց՝ Սարյան ուղղությամբ:
«Ճի՞շտ եմ հասկանում, որ երթեւեկության փոփոխության առաջնային նպատակը Սարյան եւ Մոսկովյան փողոցներից ՝ մինչեւ Բաղրամյան խաչմերուկ, ստանում ենք եւս մեկ երթեւեկելի գոտի»,-հետաքրքրվեց Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով փոփոխություններին:
Նրան պարզաբանեցին, որ փոփոխության շնորհիվ հնարավոր կլինի առնվազն մեկ երթեւեկելի գոտի ունենալ, որը կապահովի տրանսպորտային հոսքերի ապահովությունը, եւ Բաղրամյանից եկող հոսքը ավտոմատ կերպով ոչ թե Սարյան կգնա, այլ Մաշտոցի պողոտա, ինչը գուցե որոշակիորեն կավելացնի ծանրաբեռնվածությունը Մաշտոցի պողոտայում:
Կարդացեք նաև
Ավինյանն ասաց, որ իր համոզմամբ, նման փոփոխություններ անելու եւ փորձարկելու ժամանակը հիմա է. «Շատ ձգել այլեւս պետք չէ»:
Գործակարգավարական խորհրդակցությունն ամբողջությամբ
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային