Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղրիի «Հին թաղեր»-ի տղամարդիկ սրտնեղեցին, որ Մեղրին, լինելով Հայաստանի կարևորագույն նշանակության քաղաքներից մեկը, անտեսված է օրվա իշխանությունների կողմից

Հուլիս 14,2025 11:00

«Մարզ նյուզ». Մեղրիի «Հին թաղեր»-ի տղամարդիկ ամեն երեկո հավաքվում են թաղամասի զրուցարաններից մեկում, արդեն ավանդույթ դարձած խաղերը խաղում, քաղաքական թեմաներ քննարկում։ Նկարահանման պահին զրուցարանում թաղամասի բնակիչներից երկուսին հանդիպեցինք։

Զրույցում տղամարդիկ սրտնեղեցին, որ Մեղրին, լինելով Հայաստանի կարևորագույն նշանակության քաղաքներից մեկը, անտեսված է օրվա իշխանությունների կողմից։

Բնակիչների խոսքով՝ գործող նախարարները տարվա ընթացքում մեկ-երկու անգամ են այցելում Մեղրի, այն էլ՝ ամռանը՝ ոչ թե քաղաքի ու իրենց խնդիրներին ծանոթանալու, այլ ուտել-խմելու, լավ ժամանակ անցկացնելու համար։

Ձմռան ամիսներին Մեղրին ընդհանրապես մոռացության է մատնվում։

«Հայ-իրանական սահմանով տեղափոխվող բոլոր բեռները Մեղրիով են անցնում, բայց ամենաթանկ ապրանքը մեղրեցիներն են գնում, քանի որ բոլոր մթերքները Մեղրիից Երևան են հասցնում, հետո նորից վառելիք ու ռեսուրս են ծախսում, Մեղրի հասցնում»,- ասում է զրուցակիցներից ավագը՝ Անդրանիկ պապը։

Տնտեսությունից մինչև անվտանգային, հարցեր, ամենուր քաոս է։ Անաստասին առավել մտահոգում է օրենսդիրում իշխանության և ընդդիմադիր ուժերի պառակտվածությունը։

«Չկա մեկը, որ էս բոլորին բարիշացնի, ի վերջո բոլորս մեկ հայ ենք»,- զարմանում է նա։

Լուսանկարը՝ Գայանե ՄԻՐԶՈՅԱՆ/https://urbanista.am/

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031