Լրահոս
Օրվա լրահոսը

«Մետրոպոլիտենի՝ մեր բյուջեով նախատեսվածը քաղաքապետարանի բյուջե չի եկել, այլ ուղիղ մետրոպոլիտեն է գնացել եւ մետրոպոլիտենում է մնացել»

Հուլիս 14,2025 11:10
metro

«Այս ճանապարհի եւ հետագայում նաեւ էստակադայի կառուցումը մեզ հնարավորություն են տալու Մյասնիկյանում ունենալ նաեւ ավտոբուսային գծեր, որովհետեւ ենթադրվում է, որ այս ճանապարհը Մյասնիկյան պողոտայի երթեւեկության բեռնվածության մի մաս կվերցնի իր վրա, որից հետո հնարավորություն կունենանք մեր ամենածանրաբեռնված մեր փողոցներից մեկում համապատասխանաբար կահավորել ավտոբուսային գծեր»,- Երեւանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ խոսելով այլընտրանքային ճանապարհի մասին: Նա խոսեց նաեւ հետագայում կառուցվելիք էստակադայի մասին:

Քաղաքապետին զեկուցեցին նաեւ վարչական շրջանների եւ քաղաքապետարանի համապատասխան վարչությունների սեփական եկամուտների եւ քաղաքապետարանի եկամուտների հավաքագրման գործընթացների մասին: Նշվեց, որ սեփական եկամուտների թերակատարումը շուրջ 5 մլրդ դրամ է, որի էական պատճառ է դարձել փոխադրավարձի, ներառյալ մետրոպոլիտենի 1մլրդ 18 մլն դրամ թերհավաքագրումը:

«Եկեք չստեղծենք կեղծ նարատիվներ, մետրոպոլիտենինը թերհավաքագրում չի, պետք է հստակություն մտցնել, որ մետրոպոլիտենի՝ մեր բյուջեով նախատեսվածը քաղաքապետարանի բյուջե չի եկել, այլ ուղիղ մետրոպոլիտեն է գնացել եւ մետրոպոլիտենում է մնացել»,-ասաց Տիգրան Ավինյանը:

Գործակարգավարական խորհրդակցությունն ամբողջությամբ

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031