Լրահոս
Օրվա լրահոսը

Այդ ինչպես է ստացվում, որ արդեն մի քանի տարի է՝ մենք ինչ-որ արտատարածքային միջանցք ենք անընդհատ «տալիս» ինչ-որ մեկին, բայց այդպես էլ դեռ չենք տվել ոչինչ. Արսեն Թորոսյան

Հուլիս 14,2025 11:40

ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանի տելեգրամյան գրառումը

Ինձ կարո՞ղ եք բացատրել այդ ինչպես է ստացվում, որ արդեն մի քանի տարի է՝ մենք ինչ-որ արտատարածքային միջանցք ենք անընդհատ «տալիս» ինչ-որ մեկին, բայց այդպես էլ դեռ չենք տվել ոչինչ ու ոչ մեկին։ Թե՞ արդեն տվել վերջացրել ենք, բայց թաքուն ենք պահում։

Ինչքա՞ն կարելի է տուրք տալ անմեղսունակության այս արշավին միշտ նույն շրջանակների կողմից։

Ուրեմն լավ իմացեք՝ ով խոսում է «միջանցք տալու» մասին, առաջին տվողը հենց ինքն է և հենց իրենք են ուզում, որ արտատարածքային միջանցք տրվի Հայաստանում այլ երկրի։

Իսկ մենք անդադար ոչ միայն կրկնել ենք, այլև արել ենք այն, ինչ կրկնել ենք։ Մենք պատրաստ ենք մեր բոլոր ճանապարհները բացել նաև մեր մյուս երկու հարևանների համար փոխադարձության, հավասարության, երկրների իրավազորության և սուվերենության սկզբունքների հիման վրա, ինչպես դա հիմա էլ իրականացվում է մեր մյուս երկու հարևանների հետ։ ՎԵՐՋԱԿԵՏ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031