Լրահոս
Օրվա լրահոսը

Կարող եք օգտվել բնակարանային ապահովման այլ միջոցառումներից ևս. հարցուպատասխան ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների աջակցության ծրագրի վերաբերյալ

Հուլիս 14,2025 12:04

Հարցուպատասխան՝ ԼՂից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի վերաբերյալ 

Հարց 1։ Եթե հավաստագրի իրացումից հետո կա դրական մնացորդ, կարո՞ղ եմ այդ գումարով ձեռք բերել կահույք կամ կենցաղային տեխնիկա։

Պատասխան։ Այո՛, դրական մնացորդը կարող է օգտագործվել նաև կահույք և կենցաղային տեխնիկա ձեռք բերելու համար։ Դրական մնացորդի չափի վերաբերյալ Էլեկտրոնային հաղորդագրությունն ստանալուց հետո անհրաժեշտ է Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն ներկայացնել ցանկացած տնտեսվարող սուբյեկտից ձեռքբերվող կահույքի և տեխնիկայի (ցանկը կհրապարակվի առաջիկայում) հաշիվ ապրանքագրերը, որից հետո գումարը կփոխանցվի տնտեսվարող սուբյեկտին։ Կահույքի և կենցաղային տեխնիկայի գնմանը կարող եք ուղղել Ձեր դրական մնացորդից մինչև 2 մլն դրամ, որն ընտանիքի 6-րդ և հաջորդ յուրաքանչյուր անդամի հաշվով  կավելանա 400 հազար դրամով, բայց ոչ ավելի, քան ընդհանուր 4 մլն դրամը։

Հարց 2։ Այս ծրագրի շրջանակում արդեն իսկ տուն եմ ձեռք բերել Էջմիածին քաղաքում, որն ընդգրկված է եղել 3 մլն սահմանաչափով բնակավայրերի ցանկում։ Իրականացված փոփոխություններով՝ այժմ այդ քաղաքն ընդգրկվել է 4 մլն դրամ նախատեսող բնակավայրերի ցանկում։ Այս դեպքում՝ արդյոք կարող եմ օգտագործել գումարի տարբերությունը։

Պատասխան։ Այո՛, տվյալ դեպքում հավաստագրով նախատեսված աջակցության տարբերությունը կդիտարկվի իբրև դրական մնացորդ և կուղղվի՝ ըստ իրացման ուղղությունների։

Հարց 3։ Արդյոք կարող եմ հավաստագրի շրջանակում ինձ հասանելիք ամբողջ գումարն ուղղել կառուցապատման համար նախատեսված հողամասի ձեռքբերմանը։

Պատասխան։ Ո՛չ, քանի որ անհատական բնակելի տան կառուցման համար նախատեսված հողամասի արժեքը չի կարող գերազանցել 4 մլն դրամը, ինչպես նաև հասանելիք աջակցության չափի և հողամասի արժեքի տարբերությունը չի կարող պակաս լինել հասանելիք աջակցության չափի 80%-ից։ 

Հարց 4։ Հավաստագրի շրջանակում արդյոք կարող եմ կառուցել անհատական բնակելի տուն՝ առանց լիցենզավորված շինարարական կազմակերպության։

Պատասխան։ Այո՛, եթե շինարարությունն իրականացվի Քաղաքաշինության կոմիտեի կողմից նախապես հաստատված և կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակված բազմակի օգտագործման օրինակելի նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա։

Հարց 5։ Եթե ծրագրի շահառու եմ կարո՞ղ եմ օգտվել այլ բնակարանային ապահովման ծրագրերից և տուն ձեռք բերել, օրինակ՝ միավորելով երկու ծրագրերի շրջանակում տրամադրված աջակցությունները։

Պատասխան։ Այո՛, կարող եք օգտվել բնակարանային ապահովման այլ միջոցառումներից ևս, եթե դրանք բավարարում են տվյալ ծրագրի հիմնական պայմաններին։

ՀՀ ԱՍՀՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031