Լրահոս
Օրվա լրահոսը

«Փողոցային պայքարն ու նստացույցը դադարեցնում ենք, հայտարարել էինք համահայկական օրակարգ Արցախի շուրջը, բայց չստացվեց»․ Ապրես Մարգարյան

Հուլիս 14,2025 14:37

«Մենք այս փուլում փողոցային պայքարի փուլը կդադարեցնենք, կփորձենք ավելի մանրամասն քննարկել, թե ինչ ձեւաչափով ենք շարունակելու։ Նստացույցը նույնպես դադարեցնում ենք»,- կառավարությունում տեղի ունեցած հանդիպումից հետո ասաց Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Ապրես Մարգարյանը։

Նա նշեց, իրենք հայտարարել էին համահայկական օրակարգ Արցախի շուրջը, բայց փաստացի չստացվեց, քիչ մարդիկ դուրս եկան փողոց։ Ապրես Մարգարյանն ասաց, որ ընդունում են՝ խորհուրդը եւս որոշ թերացումներ ունեցել է, անպայման վերակազմակերպվելու է։

«Արցախի ներկայացուցչության շենքից այս պահից դուրս ենք գալու, քաղաքական կուսակցությունների հետ գործընկերության մասով այդ շրջանակն էլ ենք անպայման վերանայելու։ Անկեղծ լինենք, մենք կոչով դիմել ենք, Արցախի ԱԺ հինգ խմբակցություններից իրենք պետք է զբաղվեին։ Այսինքն՝ այս մարդիկ՝ շարքային քաղաքացիներ այդքան պատասխանատվություն չունեն, մենք վերցրեցինք այդ պատասխանատվությունը, բայց այստեղ պետք է կանգնած լինեին Արցախի նախկին ու ներկա պաշտոնյաները, ովքեր իրենց համարում են Արցախի ԱԺ պատգամավորներ։ Հայաստանի այն գործիչներից, ովքեր խոսում էին արցախցիների իրավունքների մասին, շատ քիչ թվով մարդիկ մասնակցեցին հանրահավաքին»,- հավելեց նա։

Ապրես Մարգարյանը նշեց, որ երբ լինի հանրային մեծ պահանջարկ, իրենք դարձյալ պատրաստ են այդ պատասխանատվությունը վերցնելու։ Խորհուրդը չի լուծարվելու, վերաձեւակերպվելու է։

Նա ասաց, որ առաջին հանրահավաքից հետո հաջողություն ունեցան, քանի որ մեծ թվով մարդիկ դուրս եկան փողոց։

 

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարը՝ Ալեքսանդր Չեռնիշեւսկիի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031