Սամվել Կարապետյանի դուստրը` Տաթևիկ Կարապետյանը Ինստագրամի իր էջում խոսել է հայերենի ու հայ մնալու մասին
«Ինչո՞ւ չես խոսում հայերեն
Ես երգ եմ հյուսում քեզ համար,
Դու չես հասկանում իմ լեզուն,
Դու խորթ ես, օտար իմ հոգուն,
Ինչո՞ւ չես խոսում հայերեն», – այս տողերը հայրս հաճախ էր ասում մեզ:
Հատկապես այս օրերին շատ կուզեի խոսել սահուն, գրական հայերենով` պարզ, բաց իմ հայրենակիցներին պատմել այն ամենի մասին, ինչ տեղի է ունենում մեր ընտանիքի շուրջ և հատկապես՝ հորս հետ։
Կարդացեք նաև
Ինչպես շատ հայեր, ես էլ մեծացել ու կրթություն եմ ստացել հայրենիքից դուրս, և գուցե գրական հայերենս կատարելագործելու կարիք ունի, բայց դա ինձ ավելի քիչ հայ չի դարձնում։ Ես ազատորեն խոսում եմ հայերեն, մշո բարբառով, դրանով մտածում, ապրում, շփվում եմ…
Այո՛, ինչպես ցանկացած լեզու, հայերենն էլ կենդանի լեզու է, այն պետք է լսել, խոսել, օգտագործել… Ես մեծ սիրով շարունակում եմ սովորել, զարգացնել իմ հայերենը, ու փոխանցել այն իմ երեխաներին այնպես, ինչպես այն մեզ փոխանցել են մեր ծնողները։
Որովհետև լեզուն միայն քերականություն չէ, լեզուն կապ է, իսկ այդ կապը մենք երբեք չենք կորցրել»։
View this post on Instagram