Լրահոս
Օրվա լրահոսը

Ունենալով կրոնական հողի վրա հետապնդման ենթարկված 230-ից ավելի բանտարկյալներ, Ադրբեջանը հաջողում է ներկայանալ իբրև իսլամական արժեքները «կարևորող» երկիր. Գոռ Մարգարյան. «Գեղարդ»

Հուլիս 14,2025 17:04

«Գեղարդ» հիմնադրամ. ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի կազմակերպած «Անվտանգություն և զարգացում» ամառային գիտական դպրոցի շրջանակներում «Գեղարդ» հիմնադրամի վերլուծաբան, պ.գ.թ., դոցենտ Գոռ Մարգարյանը քննարկել է «Իսլամի գործոնը Հարավկովկասյան աշխարհաքաղաքական գործընթացներում» թեման։

Զեկույցում վերլուծաբանը շեշտադրել է Ադրբեջանի կողմից միջազգային հանրության և իսլամական աշխարհի մոլորեցման քաղաքականությունը: Այս համատեքստում Գոռ Մարգարյանն առանձնակի նշել է պատմական մզկիթների վերաբերյալ Բաքվի վարած քաղաքականությունը:

Հստակ օրինակներով վերլուծաբանը փաստարկել է ադրբեջանական իշխանությունների կողմից 1169 թվականին կառուցված «Լեզգի մզկիթի» քանդման փորձերը, ինչը, սակայն, հասարակական ճնշման ներքո վերանվանել են «Աշուրբեկ Իբրահիմ-օղլու մզկիթի»՝ այն «ադրբեջանականացնելու» նպատակով:

Մեկ այլ դեպք է «Հաջը Ջավադ» մզկիթը, որը թեև պաշտոնապես գտնվում էր պետական պաշտպանության ներքո՝ որպես պատմամշակութային հուշարձան, այնուամենայնիվ քանդվել է տարածքի համալիր վերակառուցման և մայրուղիների կառուցման շրջանակներում՝ անտեսելով հավատացյալների խնդրանքները:

Նմանատիպ ճակատագրի են արժանացել նաև Կուբաթլուի (Սանասար) Յուսիֆբեյլի գյուղի 18-րդ դարի մզկիթն ու կրոնական այլ շենքեր:

Մարգարյանը նշել է նաև, որ Ադրբեջանի տարածքում բազմաթիվ մզկիթներ այսօր գտնվում են անմխիթար վիճակում՝ վերածվելով աղբանոցի և գոմերի:

Դասախոսության ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել Ադրբեջանում կրոնական ազատությունների սահմանափակման հարցին, մասնավորապես՝ շիաների հանդեպ իրականացվող ճնշումներին:

«Այնուամենայնիվ՝ Ադրբեջանը, մի կողմից ունենալով կրոնական հողի վրա հետապնդման ենթարկված 230-ից ավելի բանտարկյալներ, մյուս կողմից հաջողում է ներկայանալ իբրև իսլամական արժեքները «կարևորող» երկիր՝ Իսլամական կոնֆերանս կազմակերպության շրջանակներում և այլ հարթակներում»,-իր զեկույցն ամփոփել է Գոռ Մարգարյանը՝ պատասխանելով ուսանողությանը հետաքրքրող հարցերին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031