Լրահոս
Օրվա լրահոսը

Էներգիայի վերափոխման ինդեքսով Հայաստանը 2025-ի վարկանիշային աղյուսակում 9 տարի առաջվա համեմատ մնացել է նույն դիրքում. «Լույս» հիմնադրամ

Հուլիս 14,2025 17:22

«ԼՈՒՅՍ» հիմնադրամն անդրադառնում է Համաշխարհային տնտեսական համաժողովի կողմից հրապարակված «Էներգիայի արդյունավետ վերափոխման խթանում-2025» զեկույցին։

Այսպես՝

  • 2025թ. Հայաստանը էներգիայի վերափոխման 54.3 միավոր ինդեքսով (ԷՎԻ) համաշխարհային վարկանիշային աղյուսակում 118 երկրների թվում զբաղեցնում է 65-րդ հորիզոնականը։

Հայաստանի 2025թ. վարկանիշային դիրքը նույնն է, ինչ 2016-ին։ Այսինքն՝ Հայաստանը, 2025-ի Զեկույցով գրանցված դիրքով, 9 տարի առաջվա համեմատ, առաջընթաց չի ունեցել։

2015թ. համեմատ Հայաստանի ԷՎԻ-ն փոքր-ինչ աճել է (ինչպես երկրների ճնշող մեծամասնության դեպքում), սակայն գրանցվել է վարկանիշային դիրքի 5 հորիզոնականով նահանջ։ Պատճառն այն է, որ Հայաստանի առաջընթացն ավելի դանդաղ է եղել, քան երկրների մեծ մասինը. 2015-2025թթ. ժամանակահատվածում ԷՎԻ-ի համաշխարհային միջին մեծության աճը՝ 3.7 միավոր, շուրջ 1.5 անգամ ավելի է եղել, քան Հայաստանի ԷՎԻ-ի աճը (2.5 միավոր)։

2023-2025թթ. ժամանակահատվածում ԷՎԻ-ի «Վերափոխման պատրաստականություն» ենթաինդեքսի «Կրթություն և մարդկային կապիտալ» ցուցիչը 2023թ. համեմատ նվազել է 5.2 միավորով, քանի որ կտրուկ նվազել է այդ ցուցիչի «Տաղանդների մրցունակության համաշխարհային ինդեքս» ցուցանիշը։ Իսկ դա այն ինդեքսն է, որով գնահատվում է երկրի՝ տաղանդներ (մարդկային կապիտալ) հավաքագրելու, զարգացնելու և պահպանելու կարողությունը: Ինդեքսի կտրուկ անկումն արժեզրկում է մարդկային կապիտալի ավելացման, ուղեղների արտահոսքի կանխման և որակյալ մասնագետների համար նպաստավոր պայմանների ստեղծման մասին գործող իշխանության կողմից պարբերաբար հնչեցվող բարձրագոչ հայտարարությունները։

Հայաստանի ԷՎԻ-ն շարունակում է բավական ցածր մնալ համաշխարհային միջինից: Ի դեպ, համաշխարհային միջինից ցածր են թե՛ «Համակարգի արդյունավետություն» և թե՛ «Վերափոխման պատրաստականություն» ենթաինդեքսները:

  • Եվրոպայի նախկին սոցիալիստական երկրները և նախկին խորհրդային հանրապետությունները (ընդամենը՝ 24 երկիր) ներառող խմբի վարկանիշային աղյուսակում 2025թ. Հայաստանը 16-րդն է։
  • Հարևան 4 երկրներից ԷՎԻ-ով և զբաղեցրած դիրքով Հայաստանը գերազանցում է միայն Իրանին, որից Համաշխարհային վարկանիշային աղյուսակում առաջ է 37 հորիզոնականով։ Վրաստանին, Ադրբեջանին և Թուրքիային Հայաստանը զիջում է համապատասխանաբար 24, 23 և 15 հորիզոնականով:
  • Հայաստանը ԷՎԻ-ով գերազանցում է Զեկույցում ներառված ԵԱՏՄ անդամ 2 երկրներին՝ Ղազախստանին և Ղրղզստանին (ՌԴ-ն և Բելառուսը Զեկույցում ընդգրկված չեն):

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով։

 «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031