Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս բոլոր գործերի նպատակը վախի մթնոլորտ սերմանելն է»․ Մանուշ Եսայան

Հուլիս 14,2025 17:41

«Գնում է թիրախային պայքար՝ ընդդեմ որոշակի գաղափարախոսության. դա կարող ենք ասել եկեղեցու շուրջ, ազգային մտքի շուրջ, Արցախի շուրջ գաղափարախոսությունն է։ Այն, ինչ համարում ենք ազգային արժեք, կամ որոշակի քաղաքացիների խումբ համարում են ազգային արժեք, դրա շուրջ կամ այդ գաղափարների շուրջ ով համախմբվում է, այդ անձանց դեմ սկսվում է որոշակի պայքար՝ գործարար, փաստաբան, հասարակ քաղաքացի, որևէ կուսակցության անդամ»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց փաստաբան Մանուշ Եսայանը՝ անդրադառնալով ձերբակալություններին և ազատ արձակումներին։ 

Ըստ փաստաբանի՝ կատարվողը նաև նպատակ ունի վախի մթնոլորտ ստեղծել․ «Երկրորդը՝ վախի մթնոլորտ սերմանելն է։ Ես ևս բազմաթիվ անգամ ասել եմ՝ մենք բացի ստատուս գրելուց և կոչեր անելուց ինչ-որ գործողություններ չենք անում։ Բայց պետք է կարևոր մի բան հասկանալ՝ փաստաբաններն իրենց հերթին աշխատանք են կատարում․ մասնավորապես ես ու իմ գործընկերների մեծ մասը դա անում է անվճար հիմունքներով։ Մենք մեր վարքով, պատրաստակամությամբ ցույց ենք տալիս, որ պատրաստ ենք կանգնել բոլոր քաղաքական կուսակցությունների կողքին, որոնք որոշակի գաղափարական պայքար են մղում և ուզում, որ պետությունում փոփոխություններ լինեն։

Հասարակությունն ինչո՞ւ է այս վախի մթնոլորտը կուլ տալիս և չի ցանկանում դուրս գալ ու իր պայքարը մղել, դա ունի և′ քաղաքական, և′ այլ սուբյեկտիվ խնդիրներ։ Ընդհանուր առմամբ՝ ամբողջ պայքարը, բոլոր գործերն ունեն մեկ միտում ու նպատակ՝ լռեցնել և թուլ չտալ, որպեսզի այն բոլոր մարդիկ, անձանց խմբերը, որոնք արտահայտվում են իրենց պատկերացումներով պետության օգտին, ազգային գաղափարների շուրջ, օրինական և ժողովրդավար պետության օգտին, այդ անձանց խմբին որոշակի ձևով լռեցնեն, որ այլևս չխոսեն։ Այդ բոլոր գործերն իրար հետ փոխկապակցված են։ Մասնագետ պետք չէ լինել, որ դա հասկանալ»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031