«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ այս տարվա հունիսի սկզբին, երբ անհետ կորած զինծառայողների ծնողները դուրս են եկել վարչապետի հետ ունեցած հանդիպումից, բախում են ունեցել Արսեն Թորոսյանի հետ։
Ի պատասխան, երեկ՝ հուլիսի 13-ին, Արսեն Թորոսյանը հրապարակեց հատուկ պահպանվող տարածքի՝ Կառավարության շենքի տեսախցիկների տեսագրությունից մի հատված՝ պնդելով, թե իր նկատմամբ որևէ հարձակում չի եղել։
«Ժողովուրդ» օրաթերթը այս միջադեպի առիթով զրուցել է դեպքի մասնակիցներից մեկի՝ անհետ կորած զինծառայողի հայր Հովհաննես Իսրայելյանի հետ, որը, երևում է նաև տեսագրության մեջ, ձեռքերն օդում բղավող ծնողներից մեկն է։
Կարդացեք նաև
–Ինչպե՞ս սկսվեց իրավիճակը։
–Ես տեսա, որ Արսեն Թորոսյանը գալիս էր, մոտեցա ասացի՝ ո՞ւմ ես թուրք ասել, թուրքը դու ես, քո եղած-չեղածը, քո մերումանուկը, անգամ՝ քեռուդ հարսը։
–Այդ ամենը Կառավարության շենքի դռան մո՞տ էր կատարվում։ Ասում է՝ ջերմ բանակցություն էր։
–Ես նմանի հետ ի՞նչ ջերմ բանակցեմ։ Ինքը ինձ դեմքով ճանաչում է։ Ասում էր՝ «Ձեզ չեմ ասել, Քոչարյանի տղուն եմ ասել»։ Ասացի՝ ուրեմն, եթե մեզ էլ չես ասել, քո հորթանոցում ես ասել, մտածի՛ր հայհոյանք անելուց առաջ։ Ու փախավ։ Հետո մեր ծնողներից մեկ ուրիշը հայհոյեց իրեն։ Մենք վախենալու բան չունենք։
–Տեսանյութում շատ բաներ չեն լսվում։ Ի՞նչ էիք խոսում։
–Եթե չի լսվում, հարցրեք՝ ինչո՞ւ էին մարդիկ իր հետևից ձեռքով անում, բա ինչո՞ւ փախավ։