Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Կարապետյանի նկատմամբ անհիմն և ապօրինի կալանքը վերացնելու պարտականությամբ օժտված է դատախազությունը. գրություն եմ ուղարկել Գլխավոր դատախազին. Արամ Վարդևանյան

Հուլիս 15,2025 12:05

ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, իրավաբան Արամ Վարդևանյանի ֆեյսբուքյան գրառումը

Սամվել Կարապետյանի նկատմամբ աբսուրդային քրեական վարույթը նախաձեռնվել էր հունիսի 17-ին իր հարցազրույցում հնչած մեր Մայր Աթոռը պաշտպանելու և օրվա իշխանությունների իրականացվող առնվազն հակասահմանադրական ոտնձգությունները քննադատելու համար:

Հունիսի 18-ից մինչ օրս Սամվել Կարապետյանը կալանավորված է բացառապես այդ հարցազրույցի համար, այսինքն կալանավորված է առանց որևէ օրինական և իրավական հիմքի, բացառապես քաղաքական հետապնդման նպատակով: Քրեական վարույթն իրականացնող մարմինները պարտավոր են հունիսի 17-ի ներկայացված հարցազրույցը գնահատեն 2025 թվականի հուլիսի 4-ի և նույն թվականի հուլիսի 14-ի Սամվել Կարապետյանի կողմից ներկայացված հայտարարությունների շրջանակներում, որի պայմաններում ցանկացած ամենամեծ աբստրահված քննչական վարկածը չի կարող «դիմանալ» քննադատությանը և պարզապես օրենքին: Ավելին՝ նման ակնհայտ անհիմն և ապօրինի կալանքը վերացնելու ոչ միայն լիազորությամբ, այլ նաև ստեղծված իրավիճակում այլևս պարտականությամբ օժտված է ՀՀ դատախազությունը և դրա վերաբերյալ համապատասխան գրություն եմ ուղարկել Գլխավոր դատախազին:

Հիշեցման կարգով՝ հարցազրույցը որակվել էր իշխանությունը բռնությամբ զավթելու կոչ, որին նախորդել էր գործադիր իշխանության ղեկավարի հաշվեհարդարի խոստումը: Բոլորին այլևս ակնհայտ է, որ այդ հարցազրույցում բացակայում էր
1) հասարակությանն ուղղված կոչը,
2) բռնության որևէ հատկանիշ,
3) իշխանության զավթման որևէ հատկանիշ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031