Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է.
Այսօր ընտրվեցի Հայաստանի համայնքների միության վարչության նախագահ:
Տեղական ինքնակառավարումը ժողովրդավարության հիմնասյուներից է։ Այն համայնքներին հնարավորություն է տալիս ինքնուրույն որոշել իրենց զարգացման ուղղությունները, արձագանքել բնակիչների կարիքներին և սեփական ուժերով կերտել համայնքի ապագան։ Այս մոդելը ոչ միայն իրավական նորմ է, այլ նաև գործնական անհրաժեշտություն՝ արդիական և արդյունավետ կառավարման համար։
Համոզված եմ, որ ինքնաբավ և զարգացող համայնքներ ունենալու համար պետության և համայնքների միջև անհրաժեշտ է ձևավորել գործընկերային հարաբերություններ՝ հիմնված փոխադարձ վստահության և պատասխանատվության վրա։
Կարդացեք նաև
Սա կարևոր հարթակ է՝ ամրապնդելու համայնքների ինքնուրույնությունն ու ֆինանսական կայունությունը, ներկայացնելու ու պաշտպանելու համայնքների շահերը, համագործակցությամբ զարգացնելու տեղական ինքնակառավարումը:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնում է.
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր մասնակցել է Հայաստանի Համայնքների միության վարչության նիստին։
Օրակարգային առաջին հարցով 6 ամիս ժամկետով միության նախագահ է ընտրվել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նախարարը շնորհավորել է պարոն Ավինյանին և վստահություն է հայտնել, որ նրա գլխավորությամբ Համայնքների միությունը լավագույնս և արդյունավետ կկառավարվի։ Միությունը կդառնա այնպիսի կառույցը, որը ակտիվ դերակատարություն կունենա թե համայնքների կյանքում, թե միջազգային գործընկերների հետ փոխհարաբերություններում։
Նիստի երկրորդ հատվածում քննարկում է ծավալվել մինչև տարեվերջ Միության գործունեության առաջնահերթությունների ու գերակայությունների վերաբերյալ:
Երևանի քաղաքապետի պաշտոնին էս բաշարող մարդը տափուկ ձևով ավելացնում է իր նախկին պաշտոնի – փոխվարչապետի լիազորություններ։ Դե պաշտոնամոլ շուստրի տղեն երևում է, բա հո Օպել քշող համբալ չի։