Marz News. Երկրի ղեկավարին ոչ հարիր վարքագիծ, թշնամու պահանջները կատարելու անշեղ քայլեր է անում Հայաստանի վարչապետը․ այս կարծիքին է Հրազդան համայնքի Քաղսի գյուղի բնակիչ Գևորգ պապը։
Նրա խոսքով՝ Փաշինյանը սկսել Հայ առաքելական եկեղեցու և հոգևոր դասի նկատմամբ ճնշումները սկսել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ցուցումով։ Գուցե մտադիր է՝ դավանափոխ անել կամ նոր կրոն հիմնել քրիստոնեությունն աշխարհում առաջինն ընդունած հայերի համար․ Գևորգ պապի ենթադրություններն են՝ Հայաստանի վարչապետի հակաեկեղեցական արշավի վերաբերյալ։
«Խաղաղության պայմանագրին» էլ չի հավատում Գևորգ պապը։ Ասում է՝ ի՞նչ խաղաղության պայմանագիր, «էդ մարդը մեր երկիրը տալիս է թուրքերին»։