Լրահոս
Օրվա լրահոսը

Էջմիածնի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանին մեղադրանք է ներկայացվել

Հուլիս 15,2025 13:05

«Փաստինֆո». Էջմիածնի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանին Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում մեղադրանք է ներկայացվել։

Հակակոռուպցիոն կոմիտեից «Փաստինֆո»-ի հետ զրույցում տեղեկությունը չհերքեցին՝ նշելով, որ չեն մեկնաբանում։

Թե կոնկրետ ինչ մեղադրանք է ներկայացվել՝ դեռևս հայտնի չէ։ Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ ՀԿԿ-ում քրեական վարույթ է նախաձեռնվել՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելու, ինչպես նաև հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու կամ տվյալները թաքցնելու վերաբերյալ, ինչին միացվել է նաև «Հետք»-ի՝ «Դիանա Գասպարյանի սկեսուրն Էջմիածնում ապօրինի շինարարություն է սկսել» վերտառությամբ հոդվածի վերաբերյալ ԿԿՀ հաղորդման հիման վրա հարուցված գործը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031