Ուկրաինային ամերիկյան ռազմական օգնության նոր մատակարարումներն էական ազդեցություն չեն ունենա Ռուսաստանի վրա. այս կարծիքին է Պենտագոնի ղեկավարի նախկին խորհրդական, զորքերի կառավարման նորարարական մեթոդների, այդ թվում՝ հետախուզական և հարվածային խմբերի, հայեցակարգի հեղինակ Դուգլաս Մաքգրեգորը: Հիշեցնենք՝ նա էական դեր է խաղացել 1999 թվականին Հարավսլավիայի ռմբակոծության ժամանակ:
«ՆԱՏՕ-ին մեր ուղարկած զենքերը, որոնք Ուկրաինա են ուղարկվում, էական ազդեցություն չեն ունենա Ռուսաստանի վրա, եթե իհարկե ընդհանրապես ազդեցություն ունենան»,- գրել է Մաքգրեգորը X-ի իր միկրոբլոգում:
Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն կվճարի ամերիկյան զենքի համար, որը հետագայում կմատակարարվի Ուկրաինային։
Կարդացեք նաև
The weapons we are sending NATO, which are being sent to Ukraine, will not have much if any impact on Russia.
— Douglas Macgregor (@DougAMacgregor) July 14, 2025