Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել է ՍԱՏՄ-ի և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հետագա համագործակցությունը

Հուլիս 15,2025 15:23

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) ծրագրի համակարգող Բոտագոզ Նառտաևային և ՊԳԿ ազգային ծրագրերի ղեկավար Զարուհի Բեգլարյանին։

Հյուրերի այցը կրել է ճանաչողական բնույթ․ քննարկվել է հետագա համագործակցության շրջանակը:

Երկուստեք կարևորվել են ՊԳԿ-ի կողմից Հայաստանում բրուցելոզի դեմ պայքարի և կանխարգելման տեխնիկական օժանդակությանն ուղղված համատեղ քայլերը, մանր եղջերավորների ժանտախտից երկրի ազատ կարգավիճակ ստանալու ճանապարհային քարտեզը, հակամանրէային միջոցների կայունության, բույսերի վնասատուների, մորեխների, կրծողների դեմ պայքարի շրջանակներում ՊԳԿ հնարավոր աջակցության հարցերը։

Հանդիպման արդյունքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ հետագա քայլերի և համատեղ ծրագրերի շուրջ՝ նպատակ ունենալով խորացնել տեսչական մարմնի և ՊԳԿ համագործակցությունը։

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031