«Բանակումի կազմակերպումը հատկանշական է նրանով, որ ի հակառակ նրա, որ միջազգային հանրությունը, մեր թշնամիները եւ ՀՀ իշխանությունները ցանկանում են փակել Արցախի էջը, «Պիտի վերադառնանք» կարգախոսը կրող այս բանակումով ՀՅԴ-ն եւ ՀՅԴ-ական երիտասարդությունը մեկ անգամ ևս վերահաստատում են՝ Արցախի ազատագրական պայքարից չեն հրաժարվելու»,- այսօր Նեմեսիսի արձանի մոտ, ՀՅԴ երիտասարդական 12-րդ Համահայկական բանակումի մեկնարկին հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի անդամ Հովսեփ Տեր-Գեւորգյանը։

The official opening ceremony of the 12th Pan-Armenian Youth and Student Congress of the Armenian Revolutionary Federation (ARF) took place in front of the Nemesis Monument of Yerevan, Armenia
Բանախոսի փոխանցմամբ, այս բանակումը տեղի է ունենում տարբեր երկրներին պատուհասած քաղաքական եւ ռազմական առճակատումների պարագայում, մանավանդ Արցախի ժամանակավոր կորստի եւ ՀՀ իշխանության՝ Հայոց Եկեղեցու, ընդդիմության եւ ՀՅԴ-ի նկատմամբ բռնաճնշումների պայմաններում։ Ու այս պայմաններում, աշխարհի 17 երկրներից 400 երիտասարդներ մեկ անգամ ևս հավաքվել են մայր Հայաստանում՝ հանուն հայոց պետականության թիավարումը շարունակելու, հանուն «Մահ կամ ազատություն» ՀՅԴ-ական գաղափարի։

The official opening ceremony of the 12th Pan-Armenian Youth and Student Congress of the Armenian Revolutionary Federation (ARF) took place in front of the Nemesis Monument of Yerevan, Armenia
Հովսեփ Տեր-Գեւորգյանի փոխանցմամբ, չնայած այժմ հայությունը պառակտված է եւ աշխատանք է տարվում Հայաստան-Սփյուռք կապը խզելու, համահայկական այս բանակումով ՀՅԴ-ական երիտասարդները հայերի միասնականության օրինակ են ցույց տալիս, նաեւ՝ Սփյուռքից Հայաստան կապի ամրապնդման․ «Ի հակառակ նրա, որ հայ ժողովրդի մի ստվար հատվածը հոգեպես ընկճված եւ հուսալքված է, այս բանակումը միավորում է ՀՅԴ մարտունակ երիտասարդությունը։ Հարյուրավոր երիտասարդներ Սփյուռքից եկել են հայրենիք՝ իրենց ընկերներին զորավիգ կանգնելու։ Ի հակառակ նրա, որ ՀՅԴ երիտասարդական կառույցը փորձ է արվում ներկայացնել իբրեւ ահաբեկչական, մեր գործունեությունը ցույց է տալիս, որ ՀՅԴ-ն ձգտում է իր տեսլականներն իրականացնել նորարարական, առաջադիմական ծրագրերով, միաժամանակ կառչած մնալով գաղափարական հենասյուներից, մասնավորաբար, ազգային ու գաղափարական նկարագրից»։
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
ՀՅԴ Երիտասարդական համահայկական բանակումներն ունեն ավելի քան 40 տարվա պատմություն: Առաջին համահայկական բանակումը տեղի է ունեցել 1983 թվականին Հունաստանում: Նրան հաջորդել են 3 բանակումներ արտերկրում՝ 1984 , 1986 եւ 1992 թվականներին: Ապա 7 բանակումներ վերանկախ հայրենիքում` Հայաստանի հանրապետությունում եւ Արցախում՝ 1997 թվականից մինչեւ 2011 թվականը:

The official opening ceremony of the 12th Pan-Armenian Youth and Student Congress of the Armenian Revolutionary Federation (ARF) took place in front of the Nemesis Monument of Yerevan, Armenia

The official opening ceremony of the 12th Pan-Armenian Youth and Student Congress of the Armenian Revolutionary Federation (ARF) took place in front of the Nemesis Monument of Yerevan, Armenia

The official opening ceremony of the 12th Pan-Armenian Youth and Student Congress of the Armenian Revolutionary Federation (ARF) took place in front of the Nemesis Monument of Yerevan, Armenia

The official opening ceremony of the 12th Pan-Armenian Youth and Student Congress of the Armenian Revolutionary Federation (ARF) took place in front of the Nemesis Monument of Yerevan, Armenia

The official opening ceremony of the 12th Pan-Armenian Youth and Student Congress of the Armenian Revolutionary Federation (ARF) took place in front of the Nemesis Monument of Yerevan, Armenia
Բացման արարողությունից հետո մասնակցները երթով շարժվեցին դեպի Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձան՝ ծաղիկներ դնելու եւ խոնարհվելու։

The official opening ceremony of the 12th Pan-Armenian Youth and Student Congress of the Armenian Revolutionary Federation (ARF) took place in front of the Nemesis Monument of Yerevan, Armenia

The official opening ceremony of the 12th Pan-Armenian Youth and Student Congress of the Armenian Revolutionary Federation (ARF) took place in front of the Nemesis Monument of Yerevan, Armenia

Following the opening ceremony of the 12th Pan-Armenian Youth and Student Congress, participants marched to the statue of Aram Manukyan, founder of the First Republic of Armenia, where a wreath-laying ceremony took place

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ