Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես շինարարների ողջ բրիգադը մահացավ, երբ եկեղեցին քանդելով՝ կառուցեց «Մոսկվա» կինոթատրոնը

Հուլիս 15,2025 16:12

Տեր Մինաս քահանա Մարտիրոսյանը վերհիշել է մի պատմություն, որը թերևս սոցիալիստական կարգերից ի վեր՝ չի մոռացվում Հայաստանում։

Խոսքը Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին քանդելու ու այդ տեղում «Մոսկվա» կինոթատրոնը կառուցելու մասին է, որն ավարտվել է Աստծո պատժով։

«Սովետական Միության վերելքի ժամանակ մի երևույթ տեղի ունեցավ․ «Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին», որն այսօրվա «Մոսկվա» կինթատրոնի տեղում էր կառուցված, կառավարության որոշմամբ պիտի քանդվեր։

Առանձնացնում են մի բրիգադ, որը պետք է քանդման գործողություններն իրականացներ, և այդ բրիգադի աշխատակիցներից մեկը, որ բարեպաշտ և աստվածավախ մարդ էր, հրաժարվում է մասնակցել քանդման աշխատանքներին։

Բրիգադը կատարում է իր գործը, այդ մարդը չի մասնակցում։ Որոշ ժամանակ անց նրանց մի ուրիշ աշխատանքի են ուղարկում․ մի կաթսայատան վրա պիտի աշխատեին, այս անձը, որը հրաժարվել էր նախկինում այդ սրբապիղծ գործողությունը կատարելուն մասնակցելուց, այդ օրը հիվանդ էր և չի մասնակցում այդ աշխատանքներին։

Աշխատանքների ընթացքում կաթսայատունը պայթում է, և ամբողջ բրիգադը զոհվում է, այս մարդը փրկվում է։

Սա Աստծո նախախնամությունն է, սա Աստծո տնօրինությունն է։ Աստված ցույց է տալիս, որ ձեռք բարձրացնել Աստծո տաճարի նկատմամբ, դա նույնն է, թե հենց Աստծոն հայհոյել»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Գլխավոր լուսանկարում՝ Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031