Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստան» խմբակցության կին պատգամավորները 8 ամսական երեխայի մոր նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց կիրառելու երաշխավորագիր են ներկայացրել

Հուլիս 15,2025 17:34

Այսօր՝ 2025 թվականի հուլիսի 15-ին, ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Վարդանյանը, Արեգնազ Մանուկյանը, Էլինար Վարդանյանը, Ագնեսա Խամոյանը, Իրինա Գասպարյանը և Աննա Գրիգորյանը ներկայացրել են այլընտրանքային խափանման միջոցի կիրառման երաշխավորագիր՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանին (դատավոր Արշակ Մաթևոսյան) և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորներին։

Երաշխավորագրի ներկայացման նպատակը դատարաններին հիշեցնելն է, որ վարույթն ամբողջությամբ գտնվում է նրանց վերահսկողության ներքո, ուստի անհրաժեշտ է անհապաղ վերանայել Լիանա Հարությունյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը, որի հետևանքով նա կալանավորված է իր մանկահասակ դստեր հետ միասին։

Այս պահին ամբողջ պատասխանատվությունն ու լիազորությունները գտնվում են թե՛ ազգային, և թե՛ միջազգային դատական ատյաններում։ Ազգային դատարանները լիովին իրավասու են հրավիրել անհապաղ դատական նիստ և խափանման միջոցը փոխարինել ներկայացված երաշխավորագրով՝ առանց լրացուցիչ ժամկետների։

Տեղեկացնեմ նաև, որ բազմաթիվ պատգամավորներ ցանկություն էին հայտնել ստորագրել Լիանա Հարությունյանի և նրա մանկահասակ դստեր կալանավորման վերաբերյալ երաշխավորագիրը։ Սակայն ֆիզիկական հնարավորությունների սահմանափակման պատճառով ստորագրումը տեղում հնարավոր չեղավ։

Նշված հանգամանքներից ելնելով՝ պատգամավորները կարող են իրենց երաշխավորագրերը ներկայացնել դատարանին՝ ուղարկելով դրանք դատարանի էլեկտրոնային հասցեին:

 Լիանա Հարությունյանի պաշտպան՝  Զարուհի Փոստանջյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031