Այսօր Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այդ տեքստի լուսանկարը հրապարակվել է նրա տելեգրամ ալիքում: Դրան նախորդել էր Ուկրաինայի նախագահ Վոլոդոմիր Զելենսկու հայտարարությունը, թե երկրի կառավարությունը ղեկավարելու առաջարկ է արել առաջին փոխվարչապետ Յուլիա Սվիրիդենկոյին, հույսով, որ վերջինս էականորեն կնորացնի կառավարության աշխատանքները:
Իսկ Դենիս Շմիգալին Զելենսկին տեսնում է երկրի պաշտպանության նախարարի դերում: