Լրահոս
Օրվա լրահոսը

Սակայն այդ լավատեսություններին ամեն անգամ հետևում էին խորը հիասթափությունները

Հուլիս 15,2025 20:05

Վերջին երկու ամիսների ընթացքում ՀՀ վարչապետը բազմաթիվ ֆեյսբուքյան գրառումներ է կատարել, որոնք այս կամ այն կերպ վերաբերվել են կրոնին ընդհանրապես և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն՝ մասնավորապես։

Կրոնին վերաբերող գրառումները որևէ մեկի համար քննադատելի չի կարող լինել, քանի որ յուրաքանչյուր մարդ կրոնի մասին իր կարծիքն արտահայտելու իրավունքն ունի և ի վերջո Աստծու առաջ ինքն է պատասխան տալու իր ասածների համար։

Դրանց զուգահեռ ամեն մարդ կարող է արտահայտել իր կարծիքը, որը կարող է տարբեր լինել կամ համընկնել ուրիշ մեկի կարծիքի հետ, սակայն այն ժամանակ երբ ՀՀ վարչապետը իր որոշ գրառումներով անձնական վիրավորանքներ է հասցրել հոգևորականներին և դրանով վարկաբել ընդհանուր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն, ապա բնականաբար, հնչել են նաև համարժեք պատասխաններ և տեղի են ունեցել շատ տհաճ տեղեկատվական փոխհրաձգություններ։

Եղել են դեպքեր, երբ մի քանի օր ՀՀ վարչապետը այդ թեմաներով լուռ է մնացել և հենց այդ լուռ օրերին ունեցած զգացումները տարբեր մարդկանց մոտ տարբեր ձև էին դրսևորվում։ Հատկապես այդ լռությունը դուր չէր գալիս հակաեկեղեցական համայնքներին, որոնց հաճախ նաև աղանդավորականներ ենք համարում, նրանք առանձնակի հրճվանքով էին ձայնակցում վարչապետին, և լռությունը նրանց մոտ վախ էր առաջացնում, մտածում էին հանկարծ վարչապետը չփոշմանի ու չհաշտվի Եկեղեցու հետ, Ամենայն Հայոց Հայրապետի հետ, հոգևորականների հետ, դա շատ լուրջ հարված կլիներ նրանց համար։ Դա պարզ երևում էր սոցհարթականերում արված նրանց գրառումներից, որոշ նախկին հոգևորականների ելույթներից և այլն։

Հակառակ զգացումն ունեին հոգևորականներն ու բարեպաշտ ժողուրդը, ովքեր վարչապետի այդ լռության օրերին հույս էին փայփայում, որ թերևս նա ներհայեցողությամբ անդրադարձել է իր հակաեկեղեցական ու անպարկեշտ գրառումներին ու զղջացել, և գուցե հնարավոր լինի ի վերջո դադարեցնել այս խայտառակությունը և հրապարակային պախարակումներից փորձ կատարել անցնել փակ քննարկումների ու հաշտության եզրեր փնտրել։

Սակայն այդ լավատեսություններին ամեն անգամ հետևում էին խորը հիասթափությունները և ամեն ինչ վերսկսում էր շատ ավելի տգեղ սցենարներով, ճիշտ Ավետարանական այն դրվագի նման երբ դիվահարի ներսից պիղծ ոգին հեռանում է, դիվահարը հանգստանում է, սակայն հետո նույն չար ոգին ավելի հարմար տեղ չի գտնում  բնակվելու համար և իրենից ավելի չար ուրիշ յոթ դևերի հետ  վերադառնում ու կրկին բնակություն է հաստատում այդ մարդու մեջ և այդ մարդու հոգեկան վիճակը շատ ավելի ծանր է լինում, քան առաջ էր։

Ահա հերթական դադարն ենք վայելում, արդեն քանի օր է վարչապետը հակաեկեղեցական գրառումներ չի կատարում և կրկին բոլորս հույս ենք փայփայում, որ վարչապետի մեջ բնավորված դևը իր յոթ ընկերներով նրա այս վերջին շրջագայությունների ընթացքում դուրս են եկել նրա միջից, ու նա նրանցից ազատագրված վերադարձել է Հայրենիք։ Իրականացող երազանք է սա թե՞ կրկին հիասթափություն կապրենք՝ պարզ կլինի հերթական մամլո ասուլիսից հետո։

Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031