Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանը դիմակայում է «հրեշավոր դիպլոմատիային»․ Դերենիկ Մելիքյան

Հուլիս 15,2025 22:40

1- Առարկայօրէն ու բազմապիսի ապացոյցներով երիցս փաստւեց, որ իրանական ժողովուրդը ամէն ինչից առաւել՝ պետականամէտ է ու հայրենասէր։

2- Նոյն իրականութեանը անգիտակ ու հետեւաբար արտաքին թշնամիների սխալ հաշւարկի արդիւնքում, Իրանի ներքաղաքական կարծեցեալ անկայունութիւնը չյանգեցրեց պետական համակարգի փլուզմանն ու իշխանափոխութեանը։

3- Ընդհակառակը՝ արտաքին ռէալ սպառնալիքն ու ներգործուն վտանգը, այսինքն՝ ուղղակիօրէն պատերազմի սանձազերծումը առաւել եւս զգաստացրեց-համախմբեց իրանական գիտակից ժողովրդին։

4- Նոյնիսկ արտերկրում ապրող ու տասնեակ տարիներով իշխանական համակարգի դէմ ընդդիմադիր կեցւածք որդեգրած զանազան խումբ-խմբակցութիւնների մօտ գերակշռեց երկիր-հայրենիի անվտանգութիւնը, քան ներքաղաքական, հակաիշխանական ամբիցիաները…։

5- Նոյնինքն կրօնապետական շուրջ կէսդարեայ իշխանակարգը, ի տես համաժողովրդական համընդհանուր համախմբմանը՝ ընդդէմ հայրենիք ներխուժած թշնամու, գիտակցեց, որ պետական-հայրենական վտանգների դիմագրաւման ու յաղթահարման կենսական միջոց-զէնքը կրօնական ուսմունքներին զուգահեռ՝ նաեւ ու մանաւանդ Ազգային գաղափարախօսութիւնն է ու այդ ծիրում պետականութեան 2500-ամեայ Պատմական յիշողութեանը կառչելը։ Այս գծով ամենացայտուն դրսեւորումը նոյնինքն հոգեւոր առաջնորդ այաթօլլահ Խամենէիի կողմից առաջարկւած երգն էր՝ Շիայական Իսլամի ամենախորքային սգահանդէսի ժամանակ, որով գովերգւում ու մեծարւում է ԻՐԱՆԱԿԱՆ հայրենիքը։

6- Գազայի անպաշտպան ու շրջափակւած ժողովրդի ցեղասպան եւ պաղեստինեան հողերը բռնազաւթած սիոնիստական ռեժիմը, ի տես իրանական ժողովրդի դիմադրողական-համախմբման կեցւածքի, ինչպէսեւ՝ ռազմական-հրթիռային դիպուկ ու ջախջախիչ հակահարւածների, ճարահատ՝ իր աւանդական աջակից ԱՄՆ-ի հետ համատեղ, զինադադար խնդրեցին…։

7- Տասներկու օրեայ տմարդի ագրեսիան, որն իրագործւեց աշխարհի գերհզօր ուժի՝ ԱՄՆ-ի եւ նրա «շրջանային ոստիկան» Իսրայէլի ուղղակի մեղսակցութեամբ, հակառակ իրենց իսկ բարբաջանքների՝ պարտութիւն կրեց։ Դա են վկայում միջազգային ընտանիքի մասշտաբում աշխարհա-քաղաքական ու ռազմական գնահատութիւնները, յատկապէս երբ նկատի ունենանք, որ թէ’ ԱՄՆ-ն, եւ թէ’ սիոնական ռեժիմը օժտւած են միջուկային տարատեսակ ռումբերով ու հրթիռներով։ Եւ ամենաարգահատելին այն, որ Իրանի դէմ ռազմական ոտնձգութիւնը պատճառաբանում-պատրւակում էին նրանով, որ Իրանը ձգտում է ատոմային զէնքի ձեռքբերմանը…։

8- ԱՄՆ-Իսրայէլ քաղաքական պարտութիւնը նշանաւորւում է նաեւ նրանով, որ մինչայդ՝ միջազգային հանրութիւնն ու յատկապէս տարածաշրջանի արաբական երկրները , որոնք տասնամեակներ ազդւած էին արեւմտա-սիոնական հակաիրան կեղծ քարոզչութիւններից, նոր իրողութիւնների լոյսի տակ միանգամայն դրական կեցւածքներ դրսեւորեցին նաեւ ի տես Իրանի խելամիտ քաղաքական-դիւանագիտական պահւածքի։

9- Ահաւասիկ, այսօրերին իսկ, նոյն ԱՄՆ-ն, Եւրոմիութիւնը եւ հաւաքական արեւմուտքը ամենօրեայ առաջարկներով ու «բարեացակա՜՜մ» խոստումներով Իրանին բանակցային սեղանի շուրջ հրաւիրելու «դիւանագիտութեամբ» են զբաղւում…, դիւանագիտութիւն, որն աւանդաբար եղել է հրէշաւոր, խաբուսիկ եւ անբարոյ…։

10- Իրանը եւ իրանական քաջարի ու հայրենասէր-բարեպաշտ ժողովուրդը, սակայն, պատշաճօրէն է դիմակայելու « հրէշաւոր դիպլոմատիային», պարտադրելով վերջնիս՝ յարգելու-հաստատելու հազարամեակների քաղաքակրթութիւն եւ պետականութիւն ունեցող հինաւուրց Իրանի մշակութային ու հոգեւոր, պետական ու ազգային կենսական շահերը։

Դերենիկ ՄԵԼԻՔՅԱՆ

Պատմական գիտությունների թեկնածու

Իրան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031